Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արդյոք ներկայիս փաստաթուղթն իր այս բովանդակությամբ հետաքրքրում է ՀՀ իշխանություններին: Գուցե նրանք ավելին են ցանկանում. 168 ժամ

Հոկտեմբեր 11,2018 10:30

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը՝ ԵՄ անդամ երկրների, և մասնակի կիրարկումը՝ Հայաստանի կողմից, էականորեն դանդաղել է՝ ըստ ամենայնի Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո: Հարցն այն է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրին մաս կազմող երկրներն իրենք են թելադրում գործընթացների ռիթմը, արդյունավետությունը, երկրներն իրենք են ձևավորում համագործակցության ապագան՝ հաշվի առնելով ԵՄ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ գնահատելով գործընթացը: Ներկայումս, Զաշտովտի համոզմամբ, այն, ինչ տեղի է ունենում այս համաձայնագրի շուրջ, հայկական կողմի ցանկությունն է կամ ներկայիս կարողությունների վերին շեմը՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք դեռ ընթանում են Հայաստանում:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է որոշ ժամանակ տա ՀՀ նոր իշխանություններին, որպեսզի նրանք մանրամասնորեն ուսումնասիրեն ներկայիս փաստաթուղթը և նաև իրենց առաջարկությունները ներկայացնեն անհրաժեշտության դեպքում:

«Բայց ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին՝ պետք է հաշվի առնեն, որ, թեկուզ դանդաղ, որոշակի աշխատանք պետք է իրականացնել գործընկերների մոտ հարցեր չառաջացնելու համար: Ներկայումս նկատելի չէ` արդյոք այս համաձայնագիրը հարկավո՞ր է Հայաստանին, թե՞ ոչ: Թեև տպավորությունը գուցե նրանից է, որ հայկական կողմը կենտրոնացած է ներքին կյանքի վրա»,- ասել է նա:

Իսկ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով, ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ ԵՄ երկրները, վավերացման հարցում չեն շտապում: Նրա խոսքով, այս տեմպով կոնկրետ այս գործընթացը բավականին կերկարաձգվի: «Բայց այստեղ մեկ այլ հարց է ծագում ինձ մոտ` արդյո՞ք ներկայիս փաստաթուղթն իր այս բովանդակությամբ հետաքրքրում է ՀՀ իշխանություններին: Գուցե նրանք ավելին են ցանկանում»,- ասել է նա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031