Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շուտով կարեւոր փուլ է սկսվելու

Հոկտեմբեր 11,2018 10:00

Այժմ արդեն ակնհայտ է, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն է ստանալու Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կամ դաշինքը, 1/3 փոքրամասնության տեղն է զբաղեցնելու, պայմանականորեն ասած, «Լույս» դաշինքը, որի հիմքն են կազմելու «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը»: ԲՀԿ-ն, որն իշխանությունից նորից, մեղմ ասած, հարված ստացավ եւ կրկին ստիպված եղավ իշխանությանը հավատարմության երդումներ տալ, կարող է հաղթահարել անհրաժեշտ շեմը, կարող է եւ չհաղթահարել: Մնացած քաղաքական ուժերը խորհրդարան մտնելու շանսեր, իմ կարծիքով, չունեն: Նման դասավորության պայմաններում հրատապ եւ կարեւոր է դառնում իշխանությանը հակակշռելու, նրան ընդդիմախոսելու խնդիրը:

Այո, վարչապետը եւ նախարարները կաշառք չեն վերցնելու, կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված չեն լինելու, բիզնեսներին «տանիք» չեն կանգնելու: Դա հսկայական առաջընթաց է, մեր երկրի զարգացման, հասարակության դրական տրամադրվածության նախապայմանը: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ իշխանությունը քննադատելու տեղ այլեւս չի ունենա:

Միայն կաշառք չվերցնելով` հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը, ամրապնդել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, լուծել մեր երկրի բազմաթիվ մեծուփոքր խնդիրները: Կոռուպցիայի բացակայությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկրի զարգացման համար: Այս՝ ավելի մեծ ու ծանր խնդիրների լուծումը պահանջում է ծրագրեր, գաղափարներ, ոչ ստանդարտ եւ հաճախ ոչ ժողովրդահաճո քայլեր:

Ճիշտն ասած, ես դրանց մասին դեռ չեմ լսել: Գուցե այն պատճառով, որ թմբուկի եւ «հու»-ի աղմուկն առայժմ շատ բարձր է, առասպելական հակահեղափոխականների դեմ պայքարն է չափից դուրս եռանդուն: Բայց հետագա քայլերի քննարկման ժամանակը շուտով, հավանաբար, կգա:

Կարեւոր է, որ այդ քննարկումը հնարավորինս ազատ լինի: Երբ որեւէ մեկը հեղափոխական կարգախոսներից դուրս ինչ-որ միտք է արտահայտում, պետք չէ նրա «բերանին գալ»՝ ասելով, որ վարչապետն ամեն ինչ գիտի, նրան մի՛ խանգարեք: Եթե մեկը զբաղված չէ «ժողովուրդ» բառով բարդ ստորադասական նախադասություններ կազմելով, պարտադիր չէ, որ հակահեղափոխական կամ «սեւ ուժերի» ներկայացուցիչ լինի: Երբ այդ գիտակցությունը հասունանա, համարեք, որ սկսվել է նոր փուլ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ashot says:

    Պարոն Աբրահամյան Կարեն Կարապետյանը, Վաչե Գաբրիելյանը ու ընդանուր նախորդ կառավարություննել կաշառք չեր վերցնում պրոֆեսիոնալներ էին։ Տնտեսություննել արագ զարգանումեր։ Նիկոլը Արարատ Միրզոյանը ու իրենց թիմը դիլետանտներ են։ իրենոել են խոստովանում ասելով թե պրոֆեսիոնալներ պիտի հավաքեն։ Բայց պրոֆեսիոնալը կարա իր պատվից ցածր համարի ասենք կարգի Հայկոյի կամ Միրզոյանի ղեկավարությամբ աշխատել։ Առավեկ եվս որ աշխատավարձնել պետական համակարգում շատ ցածրա։ Իսկ կաշառք վերցնում են թե չէ էտ դեռ պարզ չի 5 տարի երկիրը ղեկավարեն նոր կերեվա։ Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյան ել սկզբում պուպուշ տղերք էին

  2. Լավատես says:

    Իմ պատկերացմամբ մենք պետք է ունենանք մի քաղաքական ռազմավարություն, մի տնտեսական ռազմավարություն ու մի ռազմական ռազմավարություն 🙂 եւ երկու քաղաքական մարտավարություն, երկու տնտեսական մարտավարություն եւ երկու մարտական մարտավարություն 🙂 , այս երկուսից մեկը դա խաղաղության շարժումն է, մյուսը՝ պատերազմի շարժումը, երբ պատերազմի շարժումն է կառավարում՝ նա պատերազմում է ու պատերազմից ստացած արժեքները պատերազմից հետո հանձնում է խաղաղության շարժմանը, որն էլ ստանձնում է երկրի կառավարումը, սա ավելի մասնագիտացված է ընդհանուր ռազմավարությունը իրականացնել խաղաղ պայմաններում, իսկ պատերազմի շարժումը նույն ռազմավարությունը բարձր մասնագիտական արդյունավետությամբ իրականացնում է պատերազմի պայմաններում: Դրա համար ստեղծում ենք ռազմավարական քաղաքական սպայակույտ, նմանապես՝ տնտեսական ու ունենք եւ միշտ եղել է ավանդական ռազմական սպայակույտը: Միեւնույն ժամանակ, ժողովուրդը մասնագիտանում է երկու ուղղությամբ, ՝՝բուսակերների՝՝, այսինքն՝ խաղաղասերների ու ՝՝մսակերների՝՝, այսինքն՝ պատերազմասերների:

  3. Aha says:

    Basically, a clear victory in the elections will allow Nikol’s team to overcome its insecurities and feel sufficiently secure to form a technocratic government focused on results rather than populism. In other words, these are just steps in Armenia’s maturity process, growing pains as they say.

    • Հ.Շ. says:

      That is the best-case scenario, for sure. However, that also implies that this Movement will fundamentally disappoint its staunchest supporters, its hardest base, those people without whom this team could have not reached its political power. While, at the same time, another faction of the population already hates them – without daring to express it too overtly, at this juncture -, and who will be very happy to see them fail. So, 1-2 years down the road, presuming that everything goes well in that interim, who will remain, to support the new regime ? Armenians like yourself, the way you are thinking and formulating your thoughts ? Frankly, what proportion do those represent, Aha… ? (don’t answer that !)

      “growing pains?”… more like birthing labor pains… with the hope that we have reached at least the sixth month of pregnancy, and/or the baby in not in breach position… with the umbilical cord around the neck…

      Sorry for being a party-pooper, again. I am hoping for the best, with all my heart; but my brain is reluctant to concur.

      In any event, one things is very clear : these elections will be happening not a moment too soon. They should have happened back in May, actually. Valuable time was lost, while mistakes were made during this useless delay.

      • Aha says:

        Agreed! Bottom line though, the Armenian public (or average Armenian citizen) lacks democratic experience and political maturity. ex. The way HHK got elected in 2017 followed by a revolution in 2018, very abrupt from a western perspective … nevertheless, this is understandable, people have been living under hard economic conditions and a state of war against a stronger opponent for about 30 yrs, it’s normal/OK that they don’t necessarily behave like citizens of first world countries. They can even be considered patient and resilient given that this was the first revolution in Armenia since 1991.

        Or presented differently: did we really expect political processes to run smoothly in a country with 83% of its borders closed and smashed under the weight of a cold war against a stronger opponent, which basically turned it into a besieged fortress? This doubt can be traced back to even more fundamental questions asked by one of the defense ministers of the 1st republic (1918-1920), Ruben Ter-Minasyan, pertaining to the overall viability of Armenia as a state in its current borders.

  4. Հ.Շ. says:

    Եթէ այդ փուլի սկսզբնակէտը պիտի համապատասխանէ այդ գիտակցության հասունացման, ապա այդ փուլը արդէն լինելու է շատ ուշ, ապարդիւն:

    Անցած ամիսներին եւ դեռ այս պահին է որ ուղղամիտ եւ կառուցողական քննադատութիւնները, յստակատես նախազգուշացումները, օգտակար էին ու դեռ պահ մը լինելու են, քանզի կը միտին օգնելու որ Փաշինյանական շարժումը յաջողի, տեղ հասնի:

    Մինչ այդ գիտակցութիւնը պիտի հասունանայ միայն այն պահին երբ այդ շարժուշը ձախողի, անյեղաշրջելի – եթէ ոչ նոյնիսկ աղետալի – կերպով: Անկէ ետք, ի՞նչ իմաստ ունին քննադատութիւնները, եւ ի՞նչ օգուտ՝ զանոնք սկսիլ լսելը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031