Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ո՞ւր մնացին սանիտարական տեսուչները

Հոկտեմբեր 11,2018 16:30

Արամի եւ Բուզանդի փողոցների աջ ու ձախ հատվածներում` այգու հարեւանությամբ, բուռն շինարարություն է իրականացվում: Շինարարական աղբն էլ ոչ թե սահմանված վայր է տեղափոխվում, այլ ուղիղ «Սանիթեքի» աղբաման: Շինարարական աղբ այլ փողոցներում էլ որքան ուզես՝ կա:

Մոտ երկու ամիս առաջ Վարչական իրավախախտումների մասին օրենքում նոր փոփոխություններ կատարվեցին, ըստ որի՝ մինչեւ 1 խմ ծավալով շինաղբ թափողը կտուգանվի 20-30 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձի դեպքում տուգանքը կկազմի 60-80 հազար դրամ: 1-ից ավելի խմ ծավալի դեպքում էլ ֆիզիկական անձի նկատմամբ տուգանքը կկազմի 50-80 հազար դրամ, իրավաբանական անձի նկատմամբ՝ 200-300 հազար դրամի չափով: Սակայն օրենքը կա, տուգանողը` ոչ:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը վարչական շրջաններին առաջարկեց սանիտարական տեսուչների ինստիտուտը ներդնել, որոնք կիրականացնեին վերահսկողի եւ տուգանողի գործառույթները, տուգանքներից գոյացած գումարներից էլ աշխատավարձ կստանային: Սակայն սանիտարական տեսուչներն այդպես էլ իրականություն չդարձան: Վարչական շրջանների աշխատակիցներն էլ դժվար թե «հետաքննություն» անեն` պարզելու, թե որ շինարարական աղբն ում է պատկանում:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

10.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031