Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թափառող «էլեկտորատի» ճիրանում

Հոկտեմբեր 11,2018 12:30

Դեռեւս անտիկ ժամանակներում, Քրիստոսի ծնունդից շատ առաջ եւ հետո, Հռոմը տիրում էր աշխարհի կեսին (պայմանական,- Վ.Վ.): Հռոմի քաղաքացին արտոնյալ կարգում էր եւ հպարտորեն էր կրում իր տիտղոսը: Նա իրեն երբեւէ թույլ չտվեց պաշարել Սենատը, թեեւ այն լեցուն էր բրուտոսներով, քանզի հարգանքն ու խոնարհումը սեփական երկրի եւ պետության հանդեպ վեր է ցանկացած զգացմունքային պոռթկումից:

Հայաստանի հպարտ քաղաքացին, մեծ հաշվով, հրապարակում, Ազգային ժողովի բակում կամ «82%»-ի համույթում չէ, քանզի վերջինիս առնվազն 80%-ը նույն՝ քաղաքական անցուդարձից անտեղյակ, վերջին երկու տասնամյակում՝ վարչական լծակների գործադրմամբ, թաղային հեղինակությունների ճնշումով, հարեւան-բարեկամների, տասը հազարական դրամների պրիզմայով քվեարկող, ՀՀԿ-ին 60-65% քվե ապահովող ընտրազանգվածն է: Ընտրություններում առավել ակտիվ, լողացող «սանդղակը», որը պատրաստ է երկիրը գլորել մի ճահճից մյուսը: Եթե առարկում եք, ապա պետք է մատնանշեք, թե ուր անհետացավ հանրապետականի, որոշակիորեն՝ նաեւ բարգավաճի ու ՕԵԿ-ի օգտին քվեարկող մոտ 60% ներուժի թափառող (ոչ վաղ անցյալում՝ ՀՀՇ-ական, երեկ՝ հանրապետական, այսօր՝ …) էլեկտորատը: Հայաստանի, իրավամբ, հպարտ քաղաքացին ավելի է, քան մեկ միլիոնը: Դա այն քաղաքացին է, ով մինչեւ մայիսի 8-ը ողողել էր հանրապետության փողոցները, եւ երկրի կառավարումը քաղաքակիրթ հարթակ փոխադրելու պահանջ էր ներկայացնում: Հպարտ քաղաքացի, որի հավաքական կերպարը մարմնավորեց այլեւս պատմության լուսավոր էջ կերտած՝ Նիկոլ Փաշինյան, հիրավի փառահեղ անձը: Մայիսի 8-ից հետո…
Եթե շարունակում ես հայցել «հրապարակի» աջակցությունը, ուրեմն ձախողում ես նույն հրապարակի կողմից ընձեռած գործադիրի մանդատը: Այդժամ հեռու չէ նաեւ, մոդայիկ ձեւակերպմամբ՝ հակահեղափոխության ծնունդը: Համարենք, որ դրա առանցքը, ի դեմս իշխանությունների թեթեւ ձեռքով վերապարպված «Քոչարյան» քաղաքական հենասյան, արդեն իսկ ձեւավորվում է: Հետեւությունը միակն է՝ տնօրինել իշխանության լծակներին դեռեւս չի նշանակում տիրապետել այն: Ուրեմն, տիրապետեք իրավիճակին, բացահայտեք հասարակության դինամիկ առաջընթացն ապահովող անհրաժեշտ շեշտադրումները: Տիրապետեք պետության լիարժեք վարման մշակույթին:

Հպանցիկ անդրադառնանք շատ մոտ ժամանակացույցում՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու շիկացող թեմային: Եթե շահախնդիր բլոկը գտնում է, որ Ազգային ժողովը ոչ թե քաղաքական-ներկայացուցչական, այլ զգայական (էմոցիոնալ) մարմին է, եւ այն կարելի է 2/3-ով ձեւավորել բացառապես հակահանրապետական ալիքի սեգմենտում, ապա Սահմանադրության 89.3 եւ 123.2 հոդվածները ընձեռում են այդ հնարավորությունը…

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ»

10.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031