Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանին սահմանակից Դեբեդավանն` առանց մշակույթի օջախի

Հոկտեմբեր 10,2018 22:40

Դեբեդավանը Նոյեմբերյանի տարածաշրջանի`Վրաստանին սահմանակից ամենահեռավոր գյուղն է, գտնվում է Նոյեմբերյան քաղաքից ավելի քան 30 կմ հեռավորությամբ: Շուրջ 700 բնակիչ ունեցող գյուղում ապրում են հիմնականում Ադրբեջանի Կուտկաշենի եւ Վարդաշենի շրջաններից 1988թ. հարկադիր վերաբնակվածները: Դեբեդավանում ոռոգման ջրի պակասություն կա, սակայն առավել սուր է խմելու ջրի խնդիրը: Գյուղի կենտրոնում աղբյուր կա, որի մոտ միշտ հերթեր են:

Այդ աղբյուրի ջուրը բերվել է Դեբեդավանի շրջակա սարից: Դեբեդավանին պոմպերով մատակարարվող խմելու ջուրն անորակ է, այն պիտանի չէ խմելու համար: Դեբեդավանցիները սպասում են, որ հաջորդ տարի «Վեոլիա ջուր» ընկերությունը Ստեփանավանի խմելու ջուրը կմատակարարի Դեբեդավան:

 

Դեբեդավանի բնակիչների համար խնդիր է Նոյեմբերյան քաղաքի հետ կապն ապահովելը: Նոյեմբերյան-Դեբեդավան երթուղում հասարակական տրանսպորտ չի գործում, գործերով Նոյեմբերյան այցելելու համար սեփական ավտոմեքենա չունեցող դեբեդավանցիներն օգտվում են տաքսիների ծառայություններից: Դրա համար մի քանի հոգով 5000 դրամ են հավաքում, տաքսի վարձում:

Դեբեդավանում մշակութային որեւէ կենտրոն, ակումբ չկա: Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանն ասաց, որ խորհրդային տարիներին գյուղի բնակելի շենքերից մեկի առաջին հարկի մի սենյակում կինոֆիլմեր են ցուցադրվել: 1990-ական թվականերին այդ սենյակը սեփականաշնորհվել է, անցած 27 տարում գյուղում ոչ մի համերգ, թատրոն չի ներկայացվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031