Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չունի քաղաքական ենթատեքստ․հայտարարություն

Հոկտեմբեր 10,2018 13:23

Հաշվի առնելով վերջին օրերին համացանցում լայն տարածում գտած ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի վերաբերյալ քննարկումները, խտրական, զրպարտող և վիրավորանք պարունակող կոչերը, խեղաթյուրված տեղեկատվությունը, 2018թ-ի հոկտեմբերի 5-ին անցկացված և առաջիկայում նախատեսվող բողոքի ակցիաներն ընդդեմ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի, ինչպես նաև այդ բողոքի ակցիայի ակտիվիստների կողմից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՔՀԿ-ների և իրավապաշտպանների, մասնավորապես «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նկատմամբ ատելության կոչերը՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

  • ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, չունի որևէ առնչություն ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպման, հյուրընկալման կամ ֆինանսավորման հետ,
  • ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չունի քաղաքական ենթատեքստ․այն չի հետապնդում որևէ իրավական ակտի ընդունման կամ գործող իրավական ակտերի փոփոխման նպատակ,
  • ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը անցկացվելու է կոնֆերանսի ձևաչափով․ չեն իրականացվելու քայլերթեր, մասսայական հանրային միջոցառումներ կամ շրջայցեր Երևանում և ՀՀ մարզերում,
  • ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը չի ենթադրում և չի նախատեսում Աստվածաշնչի խմբագրում,
  • «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն չի հանդիսանում ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպիչ․այն միայն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում՝ ֆորումի անցկացման համար։
  • «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ողջունում է ցանկացած քաղաքացիական ակտիվություն, եթե այն իրականացվում է օրենքի շրջանակներում և չի ոտնահարում այլոց իրավունքները։

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

ՀՀ Կառավարությանը․

  • Հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ կամ պարզաբանմամբ՝ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումին ՀՀ Կառավարության առնչության բացակայության մասին,
  • Ներկայացնել դիրքորոշում ՀՀ-ում ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների և նրանց նկատմամբ դրսևորվող խտրականության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

ՀՀ Ոստիկանությանը․

  • Մինչ Ֆորումի անցկացումը և Ֆորումի ընթացքում վերահսկողություն իրականացնել սոցիալական ցանցերում հնչող ատելության կոչերի և սպառնալիքների նկատմամբ, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության տարրեր,
  • Ուսումնասիրել և պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր իրենց գործողություններով և կոչերով հրահրում են բռնություն և դրդում ատելության հիմքով հանցագործությունների,
  • Ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ մինչև Ֆորումը և Ֆորումի ընթացքում հնարավոր բախումները կանխելու ուղղությամբ,

ԶԼՄ-ներին․

  • Զերծ մնալ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարող, վիրավորանք և զրպարտություն պարունակող նյութերի կազմումից ու տարածումից,
  • Զերծ մնալ ոչ հավաստի կամ կեղծ, անհայտ և կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկատվության տարածումից։

Ընդդեմ ԼԳԲՏ Ֆորումի ակցիայի մասնակիցներին

  • Իրացնել հավաքների ազատության իրավունքը՝ ՀՀ և միջազգային իրավական ակտերին համապատասխան,
  • Սեփական ելույթներում և քարոզարշավներում զերծ մնալ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարող, վիրավորանք և զրպարտություն տարածող, բռնություն և ատելության հիմքով հանցագործություններ հրահրող արտահայտություններից և գործողություններից։

ՀՀ հասարակությանը

  • Չտրվել վերջին շրջանում լայն տարածում գտած քաղաքական շահարկումներին և սադրանքներին, որոնք հիմնականում միտված են հասարակության պառակտմանը։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Քիչ է մնում պահանջեք, որ արտակարգ դրություն մտցվի։ Եթե այդքան վստահ չեք, որ լավ եք ընդունվելու, ֆորումի կազմակերպման իմաստը անհասկանալի է մնում։ Ատելության կոչ ասվածի իմաստն էլ լղոզված է, ասենք, եթե մեկը հայտարարեց, որ ավելի լավ է ինքը քսան տարանտուլ կուլ տա, քան թե տեսնի ֆորումի մասնակիցներից որևէ մեկին, դա կլինի ատելության կո՞չ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031