Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին առցանց «Առավոտի» եթերում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Հրաչյա Սարգսյանը եւ «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը: Բանավեճի թեման է՝ Երեւանում բիզնեսի խնդիրները, առեւտրի կազմակերպումն ու կոռուպցիան:
Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ