Դատարանը մի քանի ժամից կհրապարակի գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում:
Մայրապետյանի պաշտպան՝ փաստաբան Կարեն Բատիկյանը իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դեռ ոչինչ չի հայտնում՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիությամբ:
Հիշեցնենք, որ Մայրեպետյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակել»:
Փաստաբանը նաեւ չհայտնեց, թե գործի շրջանակում Մայրապետյանն ում հետ է առերսվել, նա ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց գործարար Սիլվա Համբարձումյանի հետ առերեսվելու լուրը:
Սիլվա Համբարձումյանը ավելի վաղ լրատվամիջոցներին ասել էր, որ քրեական գործը կապված է մարտի 1-ի գործի հետ, մինչդեռ փաստաբան Բատիկյանը հերքեց այդ տեղեկությունը. «Ես հաստատապես կարող եմ ասել, որ Սամվել Մայրապետյանը այդ գործի հետ որևէ առնչություն չունի»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ