Բուենոս Այսրեսում մեկնարկած Պատանեկան ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լողորդ Արթուր Բարսեղյանն առաջին օրը մասնակցեց 50 մետր ազատ ոճով լողի նախնական փուլին եւ 02,23,17 արդյունքով մտավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդես գալու իրավունք նվաճել է 16 լողորդ:
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Լողի Հայկական Դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը՝ նշելով, որ Բուենոս Այրես մեկնելուց առաջ հեռանկարային լողորդի համար լիարժեք ուսումնամարզական հավաքներ են կազմակերպվել Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում, «Գրանդ Սպորտում» եւ Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում:
Պատանեկան օլիմպիական խաղերի ծրագրով 50 մետր ազատ ոճով լողի կիսաեզրափակչի մեկնարկը կտրվի Երեւանի ժամանակով կեսգիշերից ժամեր անց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ