Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարհամ Սալեհին՝ Իրաքի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Արմեն Սարգսյանը հաջողությունններ է մաղթել Իրաքի նորընտիր նախագահին՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Իրաքի առջեւ ծառացած խնդիրների լուծմամբ, երկրի վերականգնմամբ եւ ժողովրդի բարեկեցության ապահովմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ