Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գրիգորյան. «Դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար»

Հոկտեմբեր 09,2018 17:23

Իմ շատ սիրելի Էրեբունցիներ,

նախորդ տարվա սկզբից մենք միասին սկսեցինք կառուցել ու բարեկարգել մեր սիրելի Էրեբունին: Մեր համագործակցության արդյունքում միասին հասցրեցինք տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Որոշներն արդեն իրականություն են՝ մյուսները դեռ ընթացքի մեջ: Բարեկարգ փողոցներ, նոր բակեր ու խաղահրապարակներ, շուտով արդեն նոր մեծ այգի, որը, ի դեպ բացառիկ նվեր է 2800-ամյա մեր քաղաքին և հենց այդտեղ էրեբունցիներով առաջին անգամ կնշենք մեր սիրելի քաղաքի տոնը, մենք հասցրեցինք նաև ամբողջությամբ հիմնանորոգել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, բացել նոր ամբողջությամբ վերանորոգված մանկապարտեզ ու սա դեռ սկիզբն էր…

Այս ընթացքում իմ դռները միշտ բաց են եղել ձեր առջև և առանց արհեստական խոչընդոտի շփվել ենք, ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ տետ ա տետ: Ես վստահ եմ` մենք կարողացանք միասին աշխատել, որովհետև իրար խաբելու, վախենալու կամ ավելի լավը երևալու միտում երբեք չենք ունեցել: Մենք այն ենք, ինչ կանք` պարզ, հասարակ, կամեցող: Պարզապես ուզում եմ, որ հետայսու նույնպես այս լավ ու բարի մթնոլորտը շարունակվի` ի նպաստ մեր սիրելի վարչական շրջանի: Ուզում եմ` մեզանից յուրաքանչյուրը վաղը տեսնի ավելի բարեկարգ վարչական շրջան, ուզում եմ վստահ լինեք, որ հենց մենք ենք այս տան տերը` պահանջե՛ն ք ու պահպանե՛ նք:

Սիրելի էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար՝ հույս ունենալով, որ նոր ղեկավարը մեր՝բնակիչներիս հետ միասին, պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը, իսկ մենք մեր հերթին պատրաստակամություն կհայտնենք օգնելու՝ ավելի լավ էրեբունի կառուցելու գործում:

Իսկ վերջում` անկեղծ շնորհակալ եմ ձեզանից իմ բնակիչներ, յուրաքանչյուրիցդ առանձին-առանձին, իմ աշխատակազմից առանց որոնց ոչ մի ծրագիր իրականություն չէր դառնա և իմ Հայաստան աշխարհից, որի հպարտ էրեբունցի զավակն եմ ես:

Խաղաղություն և բարօրություն մեր երկրին:

Մինչ նոր հանդիպում։

Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031