Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումներ

Հոկտեմբեր 09,2018 16:03

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը, արդարադատությունը և համագործակցությունը վիճակագրության բնագավառում:

Միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ամփոփ ներկայացրել են իրենց գերատեսչությունների մշակած ճանապարհային քարտեզները և համակատարող մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել կատարվելիք միջոցառումները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031