Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական կողմը կաջակցի ՀՀ հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը

Հոկտեմբեր 09,2018 15:54

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ` կլինիկական եւ հանրային առողջապահության: Սա ենթադրում է մասնագետների փոխայցեր, վերապատրաստումներ եւ փորձի փոխանակում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությանն առնչվող այս եւ այլ հարցեր:

Նախարար Թորոսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրությունը գործակցության 3 հիմնական ուղղությամբ` հակաքաղցկեղային ծրագրերի իրականացում, հաստ աղու քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրի ներդրում եւ տեխնիկական աջակցություն փոխպատվաստման ոլորտում`այդպիսով թեթեւացնելով պետության բեռը դիալիզի տրամադրման առումով:

Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաեւ խորհրդատվությամբ օժանդակել, որպեսզի երկիրը, կարեւորելով իր խնդիրներն ու առաջնահերթությունները, սեփական օրակարգը մշակի ու ծրագրերն ունենա:

Հանդիպմանը մասնակցող պրոֆեսորներ Յուրգեն Շեֆերսն ու Հայեր Յորգն իրենց հերթին փոխանցել են սեփական դիտարկումները մասնագիտական փորձի փոխանակման, փոխայցերի կազմակերպման եւ առաջիկա կարեւոր քայլերի առումով:

Պայմանավորվածություն է ձեռք բերել նշված ուղղություններով գործակցության առավել առարկայական քայլերը քննարկվել առաջիկա հանդիպումների ընթացքում` հստակեցնելով դրանց հաջորդականությունն ու ժամկետերը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031