Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Ազատության հրապարակում հոկտեմբերի 7-ից բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը, որը կգործի մինչեւ հոկտեմբերի 12-ը: Ֆրանկոֆոնիայի ավանը ցուցադրում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը: Տեղադրվել է 40 տաղավար, որոնցում մասնակից 20 երկրները ներկայացնում են իրենց մշակույթն ու կենցաղը: Առանձին տաղավարով ներկայացված է Ֆրանսիան, կա նաեւ Հայաստանը ի դեմս տարբեր ընկերությունների, ինչպես օրինակ Մեգերյան կարպետը:
Ֆրանսիայի տաղավարը ստեղծվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բնորոշած «Ֆրանսերենը հնարավորությունների լեզու» ոգով: Վիրտուալ իրականությունից մինչեւ վարպետության դասեր, համտեսից մինչեւ տուրիզմ` ամեն ինչ ներկայացված է Ֆրանկոֆոնիայի ավանում: Շատերը խոստովանում են, որ առաջին անգամ են Հայաստանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ