Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է ճանաչվի քաղաքացիների զենք կրելու իրավունքը». Արթուր Սաքունց

Հոկտեմբեր 09,2018 15:12

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, զենքի տիրապետման իրավունքը պետք է բոլորի համար գործի ու այդ առումով պաշտոնատար անձինք չլինեն արտոնյալներ:

«Հանցագործությունների կատարման առարկան գործիքների առումով դիտարկելով՝ արձանագրենք, որ նաեւ քար, դանակ ու այլ կտրող, ծակող միջոցներով են հանցագործություններ կատարում ու բոլորի հանդեպ չես կարող վերահսկողություն իրականացնել, չի կարող դանակների վրա վերահսկողություն սահմանվի: Բուն խնդիրը հասարակական հարաբերություններում արդարադատության կամ խնդիրների լուծման մշակույթի մասին է խոսքը: Կողմ եմ, որ ճանաչվի քաղաքացիների զենք կրելու իրավունքը, որովհետեւ հնարավոր չէ ծայրահեղ ու իդեալական վերահսկողություն»,- այսօր «Հոդված 3» ակումբում ասաց Սաքունցը:

Նա նաեւ նկատեց, որ զենք կրող պաշտոնյաների ցանկը հրապարակված չէ, ու ՀՀ քաղաքացիները՝ որպես հարկատուներ, չգիտեն՝ պետբյուջեից ում են զինում. «Եթե ունեն, պետք է բոլորն ունենան, բայց մյուս կողմից պետք է կրթել հասարակությանը, որ չի կարելի զենքով հարցեր լուծել»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ անհիմն է համարում զենքի տրամադրման ցուցակի գաղտնիության պատճառաբանությունը, թե կապված է անհատական տվյալներով. «Դա բացարձակ անհիմն է, իրավունքի հետ կապ չունի: Պարգեւատրական զենքեր են, ինչ-որ բանի համար պետությունը ինչ-որ անձանց պարգեւատրել է, երբ որ մեդալներ են բաժանում, դա՞ էլ են գաղտնի պահում՝ ոչ, հասարակությունը պետք է իմանա՝ ում ինչի համար են պարգեւատրում, ես պետք է իմանամ՝ պետությունն ում ձեռքը զենք տվեց, որ այդ մարդու հետ հարաբերվելիս կանխատեսեմ՝ ինչ կարող է անել»:

Երվանդ Վարոսյանի խոսքով, հանցագործություններ կատարելու համար հիմնականում դանակ են կիրառում, եւ զենքի համար հեծանիվ պետք չէ հորինել. «Պետք է հստակ սահմանել՝ ով կարող է զենք կիրառել, զենքի ձեռքբերման ու պահպանման կանոնները, իսկ ինչու ՀՀ օրինապաշտ քաղաքացին ինքնապաշտպանության նպատակով չպետք է զենք ունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031