Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհնար է դարձել Սոցիալական ապահովության ծառայության Մարալիկի տարածքային բաժնի աշխատակազմի մուտքը աշխատավայր

Հոկտեմբեր 09,2018 14:36

Ինչպես հայտնի է, Մարալիկ քաղաքում տեղական իշխանության նկատմամբ բողոքի ակցիայի մասնակիցների գործողությունների արդյունքում, արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ փակ է Մարալիկի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը և դրա հետևանքով անհնար է դարձել Սոցիալական ապահովության ծառայության Մարալիկի տարածքային բաժնի աշխատակազմի մուտքը աշխատավայր (տարածքային բաժինը տեղակայված է քաղաքապետարանի վարչական շենքում):

Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգ լինելով շահառուների սոցիալական իրավունքի իրացման խնդրով, այս իրավիճակում առաջարկում է Մարալիկի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտություն կունենան այցելել Մարալիկի տարածքային բաժին, հեռախոսակապ հաստատեն Ծառայության Մարալիկի տարածքային բաժնի պետ տիկին Ռ. Հարությունյանի հետ՝ 077-36-44-45 հեռախոսահամարով կամ ըստ հարմարավետության՝ դիմումները ներկայացնել Ծառայության Գյումրու, Արթիկի տարածքային բաժիններ:

Սոցիալական ապահովության ծառայության մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031