Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խմբակցության եւս 2 պատգամավոր միացավ ստորագրահավաքին

Հոկտեմբեր 09,2018 13:49

«Հանրապետական» խմբակցության ևս երկու պատգամավոր՝ Ավետ Սարգսյանը և Ռաֆիկ Գրիգորյանը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ միացել են խորհրդարանում ընթացող ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։ Այսպիսով` ստորագրահավաքին մասնակցած պատգամավորների թիվը հասավ 16-ի։

Հիշեցնենք, ստորագրահավաքին մասնավորապես միացել են Հանրապետական խմբակցության գործող անդամներ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գործարարներ Արայիկ Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Հարություն Կարապողոսյանը, պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ազգային փոքրամասնությունները ներկայացնող Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը: Նրանք հայտարարություն են ստորագրել, որով սատարում են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի դիրքորոշումը. «Վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականից հետո մինչև արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող խորհրդարանը պետք է լուծարվի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031