Լրահոս
Օրվա լրահոսը

Դիկտատուրայից ամենաշատը խոսում են այն մարդիկ, որոնք մշտապես օժանդակել են դիկտատորի. Արտավազդ Բայաթյան. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 09,2018 12:59

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ներքին քաղաքական կյանքի, վերջին ուշագրավ իրադարձությունների շուրջ զրուցել է երաժիշտ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ։

– Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Հուշագրում նշված է, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը պարտավորվում է Փաշինյանի հրաժարականի դեպքում ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել։

– Դե երեւի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ քվեարկելուց հետո որոշել են արդարության կողմը բռնել, որովհետեւ ժողովուրդը հիմար չէ, երես էր թեքելու Ծառուկյանից, որքան էլ վերջինս համոզեր, թե ինքը շատ լավն է, բարեգործ է, այս է, այն է… Ժողովրդին կարող ես խաբել մեկ, երկու, երեք անգամ, բայց ոչ միշտ։ Պատմական առաջին շրջադարձը չէ, որ այս կուսակցությունն իր դեմքը ցույց է տվել ոչ լավ կողմից։ Հիմա Ծառուկյանը հասկացել է, որ ժողովուրդը չի կարող աջակցել մի ուժի, որն իրեն դեմ է։ Այդ պատճառով էլ որոշել է հա՛մ նալին խփել, հա՛մ մեխին։ Ի վերջո, արդարությունը, ճշմարտությունը մեկն է։

– Պարոն Բայաթյան, որոշ ընդդիմադիրներ այն համոզման են, որ Փաշինյանը դիկտատոր է, որ «ասֆալտին փռելու» իր քաղաքականությամբ հեռուն չի գնա, ի՞նչ կասեք։

– Դիկտատուրայից ամենաշատը խոսում են այն մարդիկ, որոնք մշտապես օժանդակել են դիկտատորի։ Ընդդիմադիրները ամեն կերպ փորձում են արդարացնել իրենց սխալները, այնինչ անհրաժեշտ է ուղղակի դարձի գալ։ Եթե նրանց ձեռքը ճար լինի, առաջինը իրենք դիկտատորի կբերեն իշխանության գլուխ, այնպես որ, թող իզուր չխոսեն եւ վերջապես լսեն ժողովրդի ձայնը։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031