Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Հոկտեմբեր 09,2018 12:48

Այսօր վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը կառավարությունում Ընտրական նոր օրենսգրքի նախագծի հետ կապված քննարկում էր կազմակերպել:

Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց հայեցակարգը, ասաց, որ անցողիկ շեմը կուսակցությունների եւ դաշինքների համար իջել է, Գյումրիի, Վանաձորի եւ Երեւանի համար այն իջեցվել է 2-ական տոկոսով, դարձել է դաշինքների համար 6 տոկոս, կուսակցությունների համար 4: Անվճար եթերաժամանակը հեռոստագովազդի ավելացվել է, ԶՈՒ ներկայացուցիչների համար նախընտրական ծրագրերին ծանոթանալու, հեռուստաբանավեճերը դիտելու հնարավորություններն են մեծացվել, փոխվել են այն նորմերը, որոնք երաշխավորում են, որ ընտրությունները չեն կեղծվելու, օրինակ, լինելու է պատահական սկզբունքով վերահաշվարկ. «Որեւիցե մեկը վստահություն չի ունենա, որ ընտրատեղամասում փակված պարկը չի բացվելու»,- ասաց Իոաննիսյանը:

Նա հավելեց, որ խստացվել է ընտրությունների արդյունքները կեղծելու համար քրեական պատասխանատվությունը: Նախկինում 5 տարի ազատազրկում էր նախատեսվում, հիմա՝ 8 տարի:

Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը «Ընտրական օրենսգրքի» նախագծի անգլերեն տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ կառավարությունը սպասում է իրենց փորձագիտական եզրակացությանը: Իոաննիսյանն ընդգծեց, որ նախագծում տեղ են գտել հենց Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շատ առաջարկներ: Նա ասաց, որ հաջորդ խորհրդարանը եւս անելիքներ ունի ԸՕ-ի հետ կապված, ակնկալվում է, որ այդ խորհրդարանն ավելի բարձր լեգիտիմություն կունենա՝ այդ հարցերին լուծում տալու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031