Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նախկինում ՏԻՄ ընտրություններում թեկնածուների գերակշիռ հատվածը ՀՀԿ-ական էր, հիմա էլ ՔՊ-ական է. «Իրատես»

Հոկտեմբեր 09,2018 12:09
hhk

Տեղական ինքնակառավարման մարմիններում սկսված հեղափոխական ալիքն ամեն օր նոր համայնք է կլանում։ Մարզային կյանքը չի խաղաղվում, ժամանակակից բառուբանով ասած, հեղափոխականներն ու հակահեղափոխականներն իրար չեն զիջում։ Տարբեր գյուղեր բաժանվել են երկու մասի՝ համայնքի ղեկավարի կողմնակիցների և նրանց ընդդիմախոսների, ոչ մեկը չի նահանջում, իսկ համայնքային կյանքն էլ կաթվածահար վիճակում է։ Ինչպես երևում է, այս ամենին իշխանությունը բավականին հանգիստ է վերաբերվում, հայտարարելով՝ եթե գյուղապետերն այդքան վստահություն ունեն, թող գնան նոր ընտրությունների։

Եթե նախկինում ՏԻՄ ընտրություններում թեկնածուների գերակշիռ հատվածը ՀՀԿ-ական էր, հիմա էլ ՔՊ-ական է։ Փաստորեն, բան չի փոխվել, ընդամենը իշխանական կուսակցության անունը: Իսկ նախկին իշխանությունները, որոնք բավականին ամուր էին հենց ՏԻՄ ղեկավարների մեծամասնություն ունենալու շնորհիվ, այսօր կրկին անհանգստացած են, որ արագ կորցնում են իրենց դիրքերը նաև համայնքներում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031