Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Բեգլարյան. «Եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ ՀՀԿ-ն չպետք է թեկնածու առաջադրի». newspress.am

Հոկտեմբեր 09,2018 11:57

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Բեգլարյանը: Նկատենք, որ նա այս պահին արտերկրում է, սակայն մեզ հաջողվել է կապ հաստատել նրա հետ և զրուցել քաղաքական վերջին իրադարձությունների մասին:

-Ի ՞նչ կասեք, եթե ՀՀԿ-ն իր թեկնածուն առաջադրի վարչապետի հրաժարականից հետո:

-Սահմանադրությամբ՝ արտահերթ ընտրությունների 2 տարբերակ է նշվում՝ վարչապետ չընտրելը և կառավարության ծրագրին հավանություն չտալը… Կարծում եմ՝ սխալ կլինի, եթե վարչապետի հրաժարականից հետո այլ թեկնածուի անուն շրջանառվի և, առավել ևս, ընտրվի: Այսօր Նիկոլ Փաշինյանը զսպում է հասարակությանը, իսկ վաղը, եթե հանկարծ նա չլինի վարչապետ՝ հասարակությանը ոչինչ չի ստիպի լռել և դա խորհրդարանի «վերջը» կլինի:

Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ ՀՀԿ-ն չպետք է թեկնածու առաջադրի…

-Ի վերջո, դեկտեմբերին պետք է տեղի ունենա՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ:

-Հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը՝ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Դա ժողովրդի պահանջն է, դա ուզում է ժողովուրդը:

 

Նյութի մանրամասները կարդացեք newspress.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031