Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի հետ հուշագրի 4-րդ կետը որևէ՝ կոնկրետ պարտավորություն չի թելադրում. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 09,2018 11:11

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ«Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ ստորագրվեց 2018 թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Սա հենց այն հուշագիր ասվածն է, որը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ ստորագրելու մտադրության մասին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։ Փաստորեն առաջինը նման հուշագիր ստորագրվեց ԲՀԿ-ի («Ծառուկյան դաշինքի») հետ։

Ամենակարևորը, ինչը հետաքրքրում էր հանրության լայն շրջանակներին՝ դրա բովանդակությունն էր։ Նախ` հետաքրքրությունների կարևորագույն դրույթն այն էր, թե արդյոք «Ծառուկյան դաշինքը» հստակ ու աներկբա պարտավորություն է ստանձնում որևէ կերպ չխոչընդոտել ԱԺ արձակմանը։ Եվ երկրորդ՝ արդյոք Փաշինյանը որևէ պարտավորություն է ստանձնում հետագայում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ի հետ, այսպես ասենք, հատուկ հարաբերություններ ունենալու։ Հուշագրի տեքստից ամեն ինչ պարզ է դառնում։

Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն («Ծառուկյան դաշինքը»), համենայն դեպս ըստ հուշագրի, չի խոչընդոտելու արտահերթ ընտրությունների անցկացմանը հենց այս տարվա դեկտեմբերին։ Ակնհայտ է նաև ԱԺ լուծարումից հետո, նոր ԱԺ ձևավորումից հետո հատուկ հարաբերություններ չեն լինելու ։ Հուշագրի 4-րդ կետը որևէ՝ կոնկրետ պարտավորություն չի թելադրում։ «Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»,- սա մի պարտավորություն է, որ պետք է կրեն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը ժողովրդի և միմյանց նկատմամբ։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԱԺ-ում ներկայացված թվով երկրորդ ուժի և վարչապետի միջև համաձայնությունը վերջնական է և արդեն փաստաթղթավորված։ Արդյոք այս նույն բովանդակությամբ փաստաթուղթ կստորագրվի՞ նաև ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև, այս պահին դժվար է ասել։ Դժվար է ասել, քանի որ մինչև հիմա դեռ ամբողջությամբ հասկանալի չեն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի անցած շաբաթ իրականացրած օպերացիայի իրական դրդապատճառները և դրա տակ թաքնված իրական նպատակները։ Հույժ գաղտնի պայմաններում «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի մշակումը, ապա նաև անջատված խոսափողերով դահլիճում ձեռքով քվեարկությունը, դրան հետևած ու նախորդած հայտարարությունները և այլն, ինչ-որ մեծ ծրագրի մասին էին խոսում, որը ուզում էին իրականացնել այդ ուժերը։ Սակայն դրանից մի քանի օր անց ԲՀԿ-ի հետ ստորագրված այս հուշագիրը խոսում է այն մասին, որ այդ ծրագիրը տապալվել է: Թե ինչ ծրագիր է եղել դա, թերևս պարզ կդառնա առաջիկայում։

Այդ ծրագրի տապալման ապացույցն էր նաև երեկ օրվա ընթացքում մի քանի ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարությունները ԱԺ արտահերթ ընտրությունները այս տարվա դեկտեմբերին անցկացնելու անհրաժեշտության մասին։ Այդ ծրագրի տապալումից հետո ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելը, կարելի է ասել, տեխնիկայի հարց է։ Ընդամենը դա պետք է ինչ-որ կերպ արձանագրվի։ Դա կարող է լինել ստորագրված հուշագիր, կուսակցական գրավոր որոշում, հայտարարություն…

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031