Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել». Ինչ են խոսել ՀՅԴ-ականները փոխվարչապետի հետ

Հոկտեմբեր 08,2018 20:45

Այսօր կառավարության շենքում էին նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, բայց նրանք հանդիպել են ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արսեն Համբարձումյանն ասաց. «Ունեցել ենք շահագրգիռ, օգտակար քննարկում՝ հարցերի լայն շրջանակի հետ կապված: Կարծում եմ, որ հետագա քննարկումները հնարավորություն կտան ճիշտ լուծումներ գտնելու եւ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու»:

Հարցին՝ հուշագիր ՀՅԴ-ի հետ չի՞ ստորագրվելու՝ Արսեն Համբարձումյանը պատասխանեց, որ հետագա զարգացումների մասին կասեն հետագայում:

Հարցին՝ որո՞նք են ձեր առաջիկա գործողությունները՝ Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց՝ «Երբ որ կքննարկենք, այն ժամանակ էլ կասենք»: Թե մոտ մեկ ժամ ինչ էին քննարկում փոխվարչապետի հետ՝ Համբարձումյանը պատասխանեց, որ իրենց մոտեցումներն են ներկայացրել:

Հարցին՝ կարո՞ղ ենք չբացառել նաեւ գրավոր տեսքով պայմանավորվածությունները, հուշագիր կլինի՞՝ Արսեն Համբարձումյանը պատասխանեց, որ որեւէ բան չպետք է բացառել, բայց հետագա պայմանավորվածությունները ցույց կտան:

Կարելի՞ է ենթադրել, որ ՀՅԴ-ն փոխել է իր մոտեցումը արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետի մասով եւ համաձայն է, որ այն տեղի ունենա դեկտեմբերին՝ Արսեն Համբարձումյանը պատասխանեց.

«Ոչ, մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, մենք ժամկետի մասին չենք ասել, մենք ասել ենք քայլերի ու գործողությունների մասին: Մենք ասել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար անհրաժեշտ են այն քայլերն ու գործողությունները, որոնք ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում: Երբ կկատարենք այդ քայլերը, ըստ այդմ պարզ կլինի, թե որ ժամկետն է ավելի խելամիտ: Եթե դա հնարավոր է կատարել դեկտեմբերին, ուրեմն ընտրությունները կարելի է կատարել դեկտեմբերին: Եթե դա իրատեսական չէ, ուրեմն այլ ժամկետ պետք է դիտարկել: Մենք կոնկրետ ժամկետ չենք ասել: Մինչ օրս ԱԺ դեռեւս չի ուղարկվել ԸՕ բարեփոխումների փաթեթը, կառավարությունը դեռ չի հաստատել, կուղարկի ԱԺ, պարզ կլինի, թե ինչքանով է իրատեսական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031