Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական անորոշության պայմաններում ներդրումներ սպասելը ռեալ չէ». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2018 18:25

Aravot.am-ի հարցին, թե հուլիս ամսվա համեմատությամբ, օգոստոս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը 111,1-ից դարձել է 100,6, այսինքն՝ 10,5 տոկոսով նվազել է, արդյոք սա նոր կառավարության գործելակերպով է պայմանավորված եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումով, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Գյուղատնտեսության հետ կապված է խնդիրն առաջացել, գյուղատնտեսությունը աճ չի ցույց տվել, նվազել է, այսինքն՝ թվային առումով խնդիր կա: Դրան մասնագիտական բացատրություն կա, գյուղատնտեսական տարին շուտ է սկսվել եւ այս տարվա հունվար-օգոստոսը ժամանակային առումով այդպես էլ պետք է լիներ»:

Այդուհանդերձ, ըստ պարոն Խաչատրյանի, անհանգստացնող այլ գործոններ էլ կան՝ ներքին եւ մեզնից անկախ՝ արտաքին. «Հեղափոխական իրավիճակն է եւ կառավարման եւ կառավարելիության խնդիրը: Սկզբունքները, խաղի կանոնները փոխվել են, դա որեւէ կասկած չի հարուցում, բայց նոր խաղի կանոնները՝ տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքում իրենց չեն կարողանում դրսեւորել»:

Վահագն Խաչատրյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հարցում 100 տոկոսով համակարծիք է վարչապետ Փաշինյանի հետ՝ նշելով, որ քաղաքական անորոշության պայմաններում ներդրումներ սպասելը ռեալ չէ. «Այս պայմաններում ներդրումներ չեն կարող իրականանալ կամ ընդհանրապես սպասելիքներ ունենանք ներդրողներից: Չկա նման բան, ոչ տեսությունն է այդպիսի բան ասում, ոչ էլ՝ պրակտիկան: Միայն ու միայն կանխատեսելիության եւ կայունության դեպքում են ներդրումները գալիս»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցմանը, պարոն Խաչատրյանն ասաց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միշտ պաշպանել է օլիգարխիայի շահերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031