Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգում իրականացնելուն «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է ՀՀ ոստիկանություն

Հոկտեմբեր 08,2018 18:02

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ս.թ․ սեպտեմբերի 3-ին, 6-ին և 16-ին օրենքով սահմանված կարգով «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելու նպատակով այցելել են «Արմօյլ» ՓԲԸ, սակայն թվարկված բոլոր դեպքերում ընկերության ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ստուգման ընթացքը, չեն կատարվել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները, ինչի հետևանքով ԲԸՏՄ-ի կողմից հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընկերությունը ս.թ․ սեպտեմբերի 24-ին ենթարկվել է վարչական տույժի՝ 250.000 ՀՀ դրամ գումարի չափով։

ԲԸՏՄ ղեկավարի հանձնարականի հիման վրա ս.թ․ հոկտեմբերի 8-ին ստուգում անցկացնելու նպատակով ստուգող խումբը կրկին այցելել է «Արմօյլ» ՓԲԸ, սակայն ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդիի կողմից հերթական անգամ խոչընդոտվել է ստուգման անցկացումը։ Ստուգում իրականացնելուն «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է ՀՀ ոստիկանություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Alfred Abedi says:

    ՀԱՂՈՐԴՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
    Սույնով հայտնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայտարարություններն առ այն, թե իբր «Արմօյլ» ՓԲԸ-ն խոչընդոտել է ստուգման ընթացքը, չեն համապատասխանում իրականությանը և տեսչական մարմնի ղեկավարի թերի մեկնաբանության արդյունք են:
    «Արմօյլ» ՓԲԸ-ն թույլ չի տվել և թույլ չի տալու միայն այն անձանց մուտքը, ովքեր չունեն ստուգում իրականցնելու պատշաճ լիազորություններ, իսկ նրանց մոտ առկա վկայականները տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և/կամ պաշտոնեական կեղծիքի միջոցով, որի կապակցությամբ Ընկերությունը դեռ 17.09.2018թ.-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին:
    Իսկ Ընկերության տնօրենին 250,000 ՀՀ դրամ վարչական տույժ նշանակելու փաստը պայմանավորված է բացառապես տեսչական մարմնի ղեկավարի անձնական շահի հետապմդմամբ և իր անսխալականությունն ապացուցելու նկրտումներով՝ ամենայն հավանականությամբ հաղորդմանը ծանոթանալուց հետո: Այդ տույժն ակնհայտ անհիմն է և մեր կողմից բողոքարկվելու է Արթուր Գրիգորյանի վերադասին, իսկ արդյունքի չհասնելու դեպքում՝ վարչական դատարան:

    Ալֆրեդ Աբեդի
    «Արմօյլ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031