Սիրելի բարեկամներ
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ընդունել եմ վարչապետի կողմից ինձ արված Հնդկաստանում դեսպան աշխատելու առաջարկությունը: Հայ – հնդկական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և դրսևորվել են ոչ միայն առևտրատնտեսական հարաբերութուններում, այլև նաև հոգևոր հարթության մեջ: Մասնավորապես հին Հայաստանում տարածված Միհրի (Մհերի) դա նույն Միթրայի պաշտամունքն է, որը ցարդ առկա է նաև Հնդկաստանի հոգևոր – պաշտամունքային առանձին դրսևորումներում:
Հին պատմություն ունի նաև հայ- հնդկական վերնախավային փոխհարաբերությունները: Կա վարկած համաձայն, որի Բագրատունիների նախարարական, ապա և արքայական տոհմը Հայաստանում հայտնվել է ոչ թե Հրեաստանից այլ Հնդկաստանից: Դրա խոսուն վկայությունն է տոհմի անվանումը Բագրատունի այսինքն Բհարատայից եկածներ: Ինչպես գիտեք թե հինավուրց թե ներկա Հնդկաստանի ինքնանվանումն է Բհարատա:
Բագրատունիների և հայոց հանրահռչակ Անի մայրաքաղաքի անվանման հիմքում Ագնի դիցանուն է:
Անուրանալի է նաև հայոց մասնակցությունը հնդկական ազգային ազատագրական պայքարին հանձինս տեղի հայկական համայնքի և բազմաթիվ հայ զորահրամանատարների մասնավորապես Գեորգի խանի, որոնք հանդիսացել են բրիտանական գաղութարարներին դիմադրող առանցքային ուժ:
Անուրանալի է նաև գանդիական մեթոդաբանությամբ պայքարի էլեմենտների առկայությունը և կարևորությունը մեր վերջին թավշյա հեղափոխության հաղթանակի մեջ:
Որպես հինավուրց, բայց և նորանկախ պետություններ Հայաստանը և Հնդկաստանը շատ նմանություններ ունեն: Հնդկաստանը սնվելով իր հոգևոր մշակութային ակունքներից, լինելով քաղաքակրթական բևեռ ու հանդիսանալով ժողովրդավարական քաղաքական համակարգով երկիր ընթանում է գիտելքահեն և բարձրտեխնոլոգիական տնտեսության զարգացման ուղղությամբ և հանդիսանում է աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկը:Այս առումով հնդկական փորձը մեզ համար կարող է շատ ուսանելի լինել:
Հաշվի առնելով իմ հայկական ինքնությունը և ի ծնե քաղաքացիությունը ինչպես նաև ծանոթությունը հնդկական մենթալիտետին կկարողանամ լավագույնս կամրջել հայ -հնդկական փոխհարաբերությունները և մեր երկրների միջև նորովի զարգացնել մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ռազմական համագործակցությունը վասն խաղաղ, զարգացող աշխարհի և տարածաշրջանի և թող այս գործում մեզ օգնական լինեն Արամն ու Րամը:
Հարգանքներով՝ Ապրես Զոհրաբյան
Նշենք, որ Ապրես Զոհրաբյանը բնապահպան ակտիվիստ է, նախկին դաշնակցական
Լուսանկարը՝ Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից
Լրացում. Ավելի ուշ Ապրես Զոհրաբյանը գրել է. «Ոչ մի առանձնազրույց կամ զրույց չեմ ունեցել վարչապետի հետ այլ պարզապես առավոտյան թերթելով ֆեյսբուքը հանդիպեցի Ստյոպա Սաֆարյանին Վատիկանի դեսպան նշանակելու կեղծ լուրի շուրջ ֆեյսով շրջանառվող կատակին և որոշեցի իմ հերթին աշխատանքային շաբաթի առաջին օրը սկսել կատակով. չակնկալելով, որ մարդիկ դա այսքան լուրջ կընդունեն»:
NO COMMENT! 🙁
Միակ ուրախալի բանը, որ շուտ հասկացայ՝ օգոստոսին դիմում գրեցի ՀՀ քաղաքացիութիւնից հրաժարուելու համար: Negotiating with this government and trying to help them is a waste of time.