Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը «հեղափոխվել» է Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո, որտեղ քննարկել են ՄԻԵԴ-ում քննվող գործերին առնչվող հարցեր

Հոկտեմբեր 08,2018 16:56

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 5-ին հաղորդել էր. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի հետ քննարկեցինք ՄԻԵԴ֊-ում քննվող մի շարք գործերին առնչվող հարցեր։

Խոսեցինք նաև Հայաստանում առկա քաղաքական, ինստիտուցիոնալ, սահմանադրական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին»:

Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում Գեւորգ Կոստանյանը չի թաքցրել, այդ հանդիպումից հետո է «հեղափոխվել»․ «Ես Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքում հավաստիացա այդ նպատակների իսկության, ազնվության և, որը չափազանց կարևոր է իմ կարծիքով, հետևողականության մեջ»

Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, թե նոր կառավարությունից որևէ պաշտոն չի ակնկալում, Եվրամիությունից արդեն աշխատանքի հրավեր է ստացել, մինչև դեկտեմբեր վայր կդնի մանդատն ու կլքի Հայաստանը։

Հիշեցնենք՝ նա հայտարարել է, թե ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն է։

«Ազատության» հետ զրույցում նախկին գլխավոր դատախազը պնդել է՝ ցանկացած ողջամիտ մարդ այսօր պարտավոր է աջակցել Փաշինյանին․ – «Ազնիվ ա իր նպատակների մեջ, ազնիվ ա իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի․․․ Եվ ազնիվ ա իր քաղաքական ուղղվածություն մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասած հետևյալն է, որ եթե ես գտնում եմ, որ և՛ նպատակների, և՛ ցանկությունների, և՛ գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունը և երկրի բարօրությանն ուղղված ա իրականացվում, ես միշտ կկանգնեմ իրա կողքին, ցանկացած պահի»:

Կոստանյանը, հակառակ խմբակցության այլ պատգամավորների, նաև հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ թե ինչ-որ հրապարակի, այլ Հանրապետության լայն զանգվածների նախընտրելի առաջնորդն է։

Նրա հրաժարականից հետո այլ թեկնածու առաջադրելը, ըստ Կոստանյանի, կլինի «արհեստածին ու վտանգներով լի»․  «Եթե կա որևէ այլ անձ, որը ունի հանրային կոնսոլիդացիայի նման մակարդակ, ուրեմն հրաշալի մրցակցություն կլինի: Բայց ես դեռ չեմ տեսնում: Կարող ա քսան օրից լինի, կարող ա մեկ ամսից լինի: Նստենք, քննարկենք, որոշենք: Բայց ես էս պահին տեսնում եմ, որ չկա: Հետևաբար նույն իմ խմբակցության գործընկերները և բոլոր պատգամավորները, իմ կարծիքով, ունեն առնվազն նույն սկզբունքը, ինչ որ ես հիմա հայտնեցի: Այսինքն, որևէ մեկը չի պատրաստվում ու դա անընդունելի կլինի, որ երկրի դեմ որևէ գործողություն կատարի»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում նախկինում բազմիցս դեմ արտահայտված Հանրապետական խմբակցության պատգամավորն այսօր էլ նշում է, որ դրա իրավական անհրաժեշտությունը այժմ էլ չկա, սակայն, ըստ նրա, առավել կարևոր է խորհրդարանն ազատ արձակելու ներկայիս քաղաքական պահանջը։

Հ. Գ. Ի դեպ, Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում Գագիկ Կոստանյանի հարցազրույցը տարածելով՝ հավելել է. «Ողջունում եմ Գևորգ Կոստանյանի՝ պետության շահերի և քաղաքացիների կամքի գիտակցմամբ պայմանավորված այս դիրքորոշումը։ Հուսով եմ, որ այն վարակիչ կլինի ԱԺ այլ պատգամավորների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Եվրամիությունից արդեն աշխատանքի հրավեր է ստացել, մինչև դեկտեմբեր վայր կդնի մանդատն ու կլքի Հայաստանը։ »
    …………………………………………………………………………………………..
    Սա է իր «յեղափոխուելու» պատճառը: Պարզ ու բացայայտ:

    Առաւել, նոր իշխանութիւնը պիտի թոյլ տայ որ այս մէկն ալ փախչի, լրիւ քաւութիւն ստանայ:

    Արտահերթ ընտրութիւնները կատարեցէք Նոյեմբերին, ոչ թէ Դեկտեմբերին: Լրիւ ու ամբողջական իշխանութիւնը թող ստանձնէ քաղաքական նոր հոսանքը: Անկէ ետք միայն շանս մը կայ, թերեւս, որ ոմանց աչքերը սկսին բացուիլ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031