ԵԽԽՎ ամենախոշոր քաղաքական ուժերից մեկի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ է ընտրվել ազգությամբ լեհ Ալեքսանդր Պոցեյը: Այս մասին գրում է eurointegration.com.ua պորտալը:
ԵԺԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ կոռուպցիոն սկանդալի հետևանքով հրաժարական տվեց այն ժամանակվա նախագահ, ազգությամբ ռումինացի Չեզար Ֆլորիան Պրեդան: Նա մեղադրվում էր Ադրբեջանի օգտին լոբբիստական գործողություն իրականացնելու մեջ:
Դրանից հետո ԵԺԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում երկու ամենաառանցքային թեկնածուներն էին գերմանական պատվիրակության նախագահ Նիկ Անդրեասը և լեհ Ալեքսանդր Պոցեյը: Գաղտնի քվեարկության արդյունքում վերջինս հավաքել է 35, իսկ Անդրեասը՝ 30 ձայն:
Պոցեյը ներկայացնում է «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը և ԵԽԽՎ-ում համեմատաբար նոր անդամ է, վեհաժողովում աշխատում է 2016թ-ից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ