Հոկտեմբերի 8-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Վահրամ Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական դարավոր եղբայրական հարաբերությունների առավել խորացմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել երկկողմ ռազմավարական եւ դաշնակցային հարաբերություններին, միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը:
Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները կան եւ պետք է լինեն բարեկամական` անկախ քաղաքական իրադրությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն