Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեն այսուհետև ներառելու է արտաբյուջետային հաշիվների նախագծերը և կազմվելու է ծրագրային բյուջետավորման ձևաչափով

Հոկտեմբեր 08,2018 15:49

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը:

Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունները` մասնավորապես նշելով, որ բյուջեն այսուհետև ներառելու է արտաբյուջետային հաշիվների նախագծերը և կազմվելու է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Նա նաև ընդգծել է, որ բյուջեն նախագծվել է նախորդ տարի խորհրդարանի կողմից հաստատված նոր հարկաբյուջետային կանոններին համապատասխան:

Նախարարը կարևորել է մի շարք առանցքային ուղղություններով տարվող քննարկումները, որոնցից են` տնտեսական աճի մոդելը, հարկային համակարգի փոփոխությունները, ոլորտային ռազմավարությունների մշակումն ու վերանայումը և կառուցվածքային փոփոխությունները:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են մարդկային կապիտալի զարգացման, առաջնահերթությունների ճիշտ սահմանման և ծրագրերի իրականացման տեսանկյունից հասցեական ու արդյունքահեն քաղաքականության մշակման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել դրանց արդյունավետության բարձրացման նպատակով: Քննարկվել է «Երկրի գործընկերության շրջանակ» ծրագրի իրականացման հնարավորությունը և վերջինիս ինդիկատիվ ուղղությունները:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031