Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ այս տարի կարտոֆիլի արտադրության համար անհաջող տարի էր: Պատճառը կապում է շոգ եղանակի հետ. «Բերքի պակաս ունենք: Կարտոֆիլի գինը սովորականից մի փոքր բարձր է»: Մասնագետի կանխատեսմամբ՝ առաջիկայում գինը կհասնի 250-ից մինչև 300 դրամի:
Որպեսզի գալիք տարում կրկին կարտոֆիլի պակաս չլինի, այժմ Ագրարագյուղացիական միավորումը եվրոպական գործընկերների հետ է գործակցում կարտոֆիլի տնկանյութ ներկրելու համար: Թեև, ըստ Հրաչ Բերբերյանի՝ Եվրոպայում էլ այս տարի կարտոֆիլը պակաս է եղել, կրկին՝ շոգի պատճառով:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հրաչ Բերբերյանը կարտոֆիլ շատ ունի և ցանկանում է բարձր գնով վաճառել?:Ի միջի այլոց այս պահին կարտոֆիլը ավելի էժան է՝120- 170 դրամ ով է վաճառվում,քան անցած տարիներին,ելնելով հայտարարությունից՝գները կբարձրանան