Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը:
Վեհաժողովը պետք է քննարկի հավատարմագրերի եւ քվեարկությունների վերաբերյալ իր որոշումների կայացման գործընթացի խստացմանը վերաբերող հարցեր:
Նախատեսված է «Եվրոպայի խորհուրդ. ճգնաժամի մեջ գտնվող կազմակերպություն» խորագրով ազատ քննարկում:
Նստաշրջանի ընթացքում հատուկ քննարկում կկազմակերպվի ազգային խորհրդարանների՝ ապակենտրոնացման գործընթացում ունեցած դերակատարության մասին: Ելույթով հանդես կգա ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը:
Ելույթներով հանդես կգան Թունիսի ԱԳ նախարարը, Խորվաթիայի ԱԳ և Եվրոպայի հայերի նախարարը:
Այսօր՝ նստաշրջանի առաջին օրը, ուկրաինացի պատվիրակ Օլենա Սոտնիկը կներկայացնի զեկույց Թուրքիայում հունիսի 24-ին անցկացված արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, կանցկացվի նաև ազատ քննարկում Եվրոպայի խորհրդի ապագան թեմայով: Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն նաև միգրանտներին, իսլամաֆոբիային առնչվող խնդիրներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ