Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության և հեղափոխության շահերից է բխում ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնել. «Ժողովրդավարական Հայրենիք»

Հոկտեմբեր 08,2018 13:03

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

Հոկտեմբերի 2-ին Քոչարյան-Սարգսյան զույգը նախաձեռնեց հակահեղափոխության առաջին փորձնական քայլը՝ իրենց հպատակ, այսպես կոչված քաղաքական ուժերի միջոցով ԱԺ-ում գաղտագողի «ընդունեցին» օրենք՝ հեղափոխությանը խոչընդոտելու համար, իրական նպատակը՝ ստուգել Նիկոլ Փաշինյանի հնարավոր քայլերը և ժողովրդի արձագանքը։

Պետության և հեղափոխության շահերից է բխում ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնել, բայց այն, ինչ հոկտեմբերի 2-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, այն է՝ իր հրաժարականի գնով գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, հանրության մեծ մասի համար ընդունելի չէ, քանի որ ոչ միայն երկիրը կրկին կներքաշվի ցնցումների մեջ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով, այլև մեծ է վտանգը, որ Քոչարյանը և Սարգսյանն իրենց հանցակից ուժերի հետ անելու են ամեն ինչ իշխանությունը բռնազավթելու համար, նույնիսկ Արցախում պատերազմ սկսելով, կասկած չկա՝ դրա հնարավորությունը նրանք ունեն և այդ դեպքում հրապարակներում կանգնած ժողովուրդը բնականաբար կմեկնի Արցախը պաշտպանելու, ինչը բավարար է, որ ռևանշիստները հասնեն հաջողության։

Հաշվի առնելով ստեղծված պայթունավտանգ իրավիճակը՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հարցի լուծումը տեսնում է անցումային արդարադատության անհապաղ ներդրման մեջ, ինչը հնարավորություն կտա մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, իսկ նրանց աջակից «քաղաքական» ուժերի գործունեությունը ժամանակավորապես կասեցնել։

Հանուն Հայաստանի Հանրապետության ու հեղափոխության վերջնական հաղթանակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է չհապաղել և գնալ վճռական քայլերի։

 

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության

 Նախագահ

Պետրոս Մակեյան            

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031