Լրահոս
Օրվա լրահոսը

Մարալիկում վիճակը թեժացել է. ցուցարարները համայնքապետին հիմա էլ վռնդում են մշակույթի տնից

Հոկտեմբեր 08,2018 12:33

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում այսօր ևս շարունակվում են բողոքի ցույցերն՝ ընդդեմ Անիի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի: Ցուցարարները մի քանի օր է՝ շրջափակել են համայնքապետարանի շենքը՝ չթույլատրելով ներս մտնել, որի պատճառով համայնքապետարանի աշխատակազմը տեղափոխվել է մշակույթի տուն:

«ՀՀԿ հեռացիր, Արտակ հեռացիր», «Անեցիներ, դուխով» վերտառությամբ ցուցապաստառներով բավական մեծ թվով մարդիկ քայլերթ անցկացրեցին՝ նախազգուշացնելով, որ «տոտալիտար համակարգի» հլու-հնազանդ բնակիչներն այլևս չկան:

«Ոչ գաղութատիրությանը, որ հանրապետականի խամաճիկ իշխանություններին, մեր պայքարը ոչ թե անձի, այլ կլանի, հնի, խայտառակվածի, վարկաբեկվածի դեմ է»,-հայտարարեցին ցուցարարները:

Նրանք Անիի համայնքապետից պահանջեցին լքել նաև մշակույթի տունը:

«Մշակույթի տունը թալանչոց տուն մի դարձրեք, դու՝ Արտակ, էնտեղ էլ տեղ չունես, մշակույթի տունն էլ է մերժում է քեզ: Արագ լքի, քանի որ մենք շատ ծրագրեր ունենք մշակույթի տան հետ կապված: Ժամանակ չկա, էս ժողովուրդը քո աշխատակազմի նման պարապ չէ»:

Ցուցարարները Արտակ Գևորգյանին մեկ ժամ ժամանակ են տվել մշակույթի տունը լքելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031