Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԿ-ներում տեղադրվում են տերմինալներ` պարզելու պացիենտների կարծիքն ու դժգոհությունները

Հոկտեմբեր 08,2018 12:28

Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է պացիենտի գոհունակության մշտադիտարկման գործիքի` ինտերակտիվ տերմինալների ներդրումը որոշ բուժհաստատություններում: Տերմինալների վրա տեղակայված հարցաշարի լրացումը թույլ կտա պացիենտին` ներկայացնել իր կարծիքն ու դիտողությունը տվյալ բուժհաստատությունում մատուցված ծառայությունների որակի առնչությամբ, ինչի հիման վրա և կկատարվեն փոփոխություններ:

Այս փուլում տերմինալներ տեղադրվել են առավել մեծ հոսք ունեցող և բազմապրոֆիլ երեք ԲԿ-ներ-ում` «Իզմիրլյան», «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»: Նախաձեռնությունը պիլոտային է, հետագայում այն պետք է ներառի բուժհաստատությունների ավելի լայն ցանկ: Տերմինալների համակարգը պետք է ենթարկվի պարբերական մշտադիտարկման և բարելավման` հանդիսանալով բուժօգնության որակի ապահովման կարևոր մեթոդներից մեկը:

Տերմինալների միջոցով պացիենտների ներկայացրած դիտողություններն ու կարծիքները կարևոր գործիք են տվյալ բուժհաստատության համար` գնահատելու սեփական ծառայություններից օգտվողների գոհ կամ դժգոհ լինելը: Դա կարևորվում է նաև նախարարության տեսանկյունից, քանի որ պացիենտակենտրոն խնամքի խթանումը առողջապահական համակարգում առաջնահերթություն է, իսկ բուժման արդյունավետությունը բազմաթիվ դեպքերում պայմանավորված է հենց բժիշկ–պացիենտ փոխհարաբերությամբ: Պացիենտը պետք է լինի բուժման գործընթացի գործուն մասնակից:

Զարգացած երկրներում պացիենտը բուժհաստատություն ընտրելիս մշտապես առաջնորդվում է նաև այլ պացիենտների գոհունակության տվյալներով: Ներկայում մեր առողջապահական համակարգում ևս կա պահանջ` խթանելու պացիենտի կողմից բուժօգնության որակի գնահատման հնարավորությունները:

ԲԿ-ներում տեղակայվող տերմինալները հատկացրել է մասնավոր ընկերություն: Վերջինիս հետ նախարարությունը որևէ հետագա պայմանագրային պարտավորություն չի ստանձնել: Դրանց հետագա շահագործման մասով արդեն բուժհաստատություններն այդ ընկերության հետ կշարունակեն իրենց պայմանագրային աշխատանքը:

 

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Պացիենտ, տերմինալ, պիլոտ – մարդու զզուանք է գալիս սրանց հայերէնից 🙁

    Տեքստի կէսը ‘պացիենտ’ է: Այ կիսագրագէտնէր, հազարաւոր տարիներ բժշկութիւն ունենք, ձեր կարճ խելքով հայերէնում ‘պացիենտ’ բառի համարժէքը չկա՞յ: Թէ՞ չէք ուզում այցելուին «հիւանդ» ասել:

    Յ.Գ. Ի գիտութիւն ձեզ, ‘պացիենտ’ բառի հիմքում «տառապել» (այսինքն՝ տկար, հիւանդ, ախտ) արմատն է, ինչպէս որ ‘պաթոլոգիա’ (ախտաբանութիւն) բառում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031