ԱՀ Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին թիվ 2 ընտրատարածքում անցկացված ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:
Համաձայն այդ արդյունքների` թիվ 2 ընտրատարածքում ընտրությունները կայացել են. դրանց մասնակցել է ընտրողների 43,79 տոկոսը:
Թիվ 2 ընտրատարածքում ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Արամ Ալեքսեյի Սարգսյանը:
Քվեարկության նախնական արդյունքների մասին ամփոփ տվյալներն` ըստ ընտրական տեղամասերի կհրապարակվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ի ժամը 14.00-ն:
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
մամուլի ծառայություն