Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի հիմնական դպրոցում սովորում է 9 աշակերտ: Նրանցից 2-ը դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանի երեխաներն են: Դպրոցը գործում է Սեւքարի անտառտնտեսությանը պատկանող շենքում, այդ պատճառով դպրոցը մինչեւ հիմա կրթության եւ գիտության նախարարության կողմից լիցենզիա չի ստացել: Դպրոցի շենքը վերանորոգման խիստ կարիք ունի:
177 բնակիչ ունեցող Աճարկուտի բնակիչները դպրոցը համայնքի համար շատ կարեւոր են համարում, դպրոց չգործելու դեպքում գյուղից արտագաղթ կլիներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ