Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեղձավան գյուղի բնակիչները մեզ ցույց տվեցին գյուղի ծայրի խմելու ջրագծում շուրջ մեկ ամիս առկա վթարը:
Դրա հետեւանքով խոր ջրափոս է առաջացել, որից ջուրը հոսում է գյուղի բնակիչներից մեկի այգին: Ստեփանավանի տարածաշրջանից սկիզբ առնող ջրագիծը սպասարկում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:
Դեղձավանում վթարի հետեւանքով Ստեփանավանի ջուրը կորում է, իսկ Դեղձավանի հարեւան Բագրատաշեն եւ Դեբեդավան գյուղերում վաղուց սպասում են Ստեփանավանի խմելու ջրին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ