Հոկտեմբերի 6-ին www.azatutyun.am-ին տված իր հարցազրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մասնավորապես նշել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության առաջարկած վերջին՝ թվով տասներորդ առանձնատնից:
«Այդ առաջարկը ևս մերժվել է՝ չնայած բանավոր, և ըստ էության հաշվի առնելով, որ դա վերջին առաջարկն է եղել, մենք այլ տարբերակ էլ չենք առաջարկելու: Սովորաբար իրենց հիմնավորումները անվտանգության հետ են կապված լինում: Այս դեպքում, մասնավորապես, ինչ֊որ տան վրայով անցնող լարի մասին էր խոսքը՝ էլեկտրական գծի, որը, ըստ իրենց անվտանգության խնդիրներ էր առաջացնում»,- «Ազատության» հետ զրույցում նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Հարցի առնչությամբ 168.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանից` խնդրելով բացատրել, թե ինչ «մեկ լարի» մասին է խոսքը, և արդյո՞ք այն անվտանգության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում:
«Խոսքը ոչ թե «ինչ-որ» մեկ լարի մասին է, ինչպես իր խոսքում պնդել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, այլ լարերի մի ամբողջ խրձի։ Դա անընդունելի է հատուկ պահպանություն ենթադրող օբյեկտի համար։ Լարերի նման կենտրոնացման պարագայում հնարավոր են ինչպես վտանգ ներկայացնող պատահական միջադեպեր, այդպես էլ առկա է վնասակար միտումով դրանք օգտագործելու հնարավորություն»,- ասաց Նաիրի Պետրոսյանը:
Վերջինս նշեց նաև, որ որպեսզի այս խոսքը մերկապարանոց չհնչի, ավելորդ շահարկումներից խուսափելու նպատակով իրենք ներկայացնում են լուսանկար, որտեղ հստակ երևում է պատկերը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
«Չի կարող պատահել» ֆիլմը յիշեցի:
03:48 րոպէն, https://vimeo.com/224889347 ՝
– Իսկ գուցէ ինձ չեն բաւարարում նման ամուսնութիւնները՝ 3 օրուայ ծանօթութեան:
– Երեք չի:
– Բա ինչքա՞ն է:
– Չո՛րս:
– Հիհիհիհիհի 🙂 🙂