Լրահոս
Օրվա լրահոսը

Դրսեւորեք պետական գործչին հարիր քաղաքական կամք, վերադարձրեք գործընթացները քաղաքական բազմակարծության եւ երկխոսության դաշտ. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 07,2018 17:26

Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ փորձել է ժխտել Հայաստանում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները եւ որպես երաշխիք հայտարարել, որ բռնապետություն հաստատելու փորձ անող գործիչը կհայտնվի ոչ միայն պատմության, այլեւ Սանիտեքի աղբամանում։

Սա, իհարկե, արդեն ինչ-որ պրոգրես է, քանի որ մինչ այդ իր որոշ կուսակիցներ աղբամանով էին սպառնում ոչ թե պոտենցիալ բռնապետերին, այլ բազմակարծության եւ իրավունքների համար պայքարող քաղաքական ընդդիմախոսներին։

Բայց երկրում բռնապետությունը կանխելիւ եւ ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է։

Այդ երաշխիքը կոչվում է Սահմանադրություն։

Դրսեւորեք պետական գործչին հարիր քաղաքական կամք, վերադարձրեք գործընթացները քաղաքական բազմակարծության եւ երկխոսության դաշտ, հարգեք Սահմանադրությունը եւ Հայաստանում ոչ մի բռնապետ չի լինի։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031