Այսօր՝ Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով Հ․ Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է։
Երեկ դեպքի վայրում հայտնաբերված զենքը օրինական էր:
Երեկ, Նորք-մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։
ՀՀ ոստիկանություն