Գյումրիում այսօր ժամը 15․00-ին հայտարարված էր լռության ժամ՝ ի հիշատակ Մեծն Շանսոնյեի։ Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակ այսօր ևս մարդկանց հոսքը չէր դադարում։
Շանսոնյեի արձանին խոնարհված ծաղիկների մեջ տեղադրվել էր նրա լուսանկարը, հարգանքի տուրք մատուցող գյումրեցիները համբուրում էին այն, թարմացնում ծաղիկներն ու մոմեր վառում։
Լռության ժամին շատերն իրենց երեխաների հետ գերադասել էին լինել հենց Շառլ Ազնավուրի հրապարակում։ Նրանց լռությունը ոչ թե 94 վայրկյան, այլ ժամեր տևեց․ մարդիկ անշարժ ու քարացած կանգնել էին՝ կարծես իրենք իրենց մխիթարելու խոսքեր չգտնելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ