Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդեն կարող ենք արձանագրել, որ քաղաքացիական հասարակությունը քայքայված է. Ստեփան Դանիելյան

Հոկտեմբեր 06,2018 14:19

Արդեն կարող ենք արձանագրել, որ քաղաքացիական հասարակությունը քայքայված է:

Քաղաքացիական հասարակությունը հիմնված է սկզբունքների վրա, որոնցից կարևորագույններն են` չդառնալ քաղաքական կողմ և չունենալ երկակի ստանդարտներ` լինել անաչառ.

Մի քանի տիպական օրինակներ.

– ինչպես են կարող անկախ դատական համակարգի ռահվիրանները լռել ԱԱԾ-ի տնօրենի դատավորին տված հրահանգների մասին ու դա քողարկել հեռախոսային խոսակցության ձայնագրման փաստի հանդեպ վրդովմունքով: Դա հատուկ ծառայությունների թերացումն է, իսկ իրավապաշտպանների գործը իրավունքի պաշտպանությունն է, անգամ նրանց, ում ատում ես,

– ոնց հասկանանք ատելության խոսքի պաշտպանությունը խոսքի ազատության պաշտպանների կողմից,

– ոնց հասկանանք, որ ամբողջ կյանքը ԵԽԽՀ-ին բողոքող մարդկանց (ես էլ եմ դա բազմիցս արել) քննադատությունն այլ մարդկանց ԵԽԽՀ պատվիրակությանը բողոքելու համար, դա անվանելով գործ տալ,

– ոնց հասկանանք քաղաքական կողմնորոշում ունեցող անկախ դիտորդությանը:

Ցուցակը կարելի է երկար շարունակել:

ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ԾԾԿ, ՃՃԿ բոլոր կուսակցական ու անկուսակցական անդամները պետք է պատժվեն իենց արածների համար միմիայն դատական կարգով ու դա առաջին հերթին մեզ է պետք, այլ ոչ թե իրենց: Պետությունները և հասարակությունները կառուցվում են սկզբունքների վրա: Կար տպավորություն, որ Հայաստանում ձևավորվել են սկզբունքների ու անաչառության վրա հիմնված հասարակական ինստիտուտներ, սակայն կայացվածությունը ստուգվում է արտակարգ իրավիճակներում: Քննությունը, որքան հասկանում եմ, տապալել ենք:

Հ.Գ. Երկու բուդդայական միաբաններ մենաստան գնալու ճանապարհին հանդիպում են մի աղջկա, որն իրենց խնդրում է գետը անցկացնել: Երիտասարդ կուսակրոնը հրաժարվում է դա անել, իսկ ավելի ավագը գրկում է աղջկան ու գետը անցկացնում: Ողջ ճանապարհին երիտասարդ կուսակրոնը մտքերի մեջ խորասուզված լռում է, իսկ երբ հասնում են մենաստան, ավագ ընկերոջը բորբոքված հարցնում է. «մեզ արգելված է կանանց դիպչել, ինչու դու գրկեցիր աղջկան»: Ավագ ընկերը պատասխանում է. «Ես այդ աղջկան գրկեցի ու անցկացրեցի գետը և նրան թողեցի մյուս ափում, իսկ դու դա չես կարողանում մոռանալ ու մինչ այժմ նա քո գրկում է»:

ՀՀԿ-ն ու մյուսները պարտված են ու նրանց ժամանակն անցել է, սակայն այդ ատելությունը մենք երկար ժամանակ ենք գրկած պահելու ու միմյանց փոխանցելու:

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ

քաղաքագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031