Քաղաքականությունն, անշուշտ, գեղեցկության մրցույթ չէ, ոչ էլ տոնական միջոցառում, որտեղ իրար հասցեի գովեստ և կենացներ են հնչում: Առավել ևս մեծ վերադասավորումների շրջանում այդպես լինել չի կարող: Սակայն այն լեքսիկոնը, այն մեսիջները, որոնցով միմյանց հետ հարաբերվում են քաղաքականության մասնակիցները՝ սկսած քաղաքական ուժերից, վերջացրած ֆեյսբուքի շարքային օգտատերերով, գալիս է ապացուցելու, որ կոշտությունը, հայացքների բախումն ու սրությունը այլևս դարձել են ինքնանպատակ: Մի բան է, երբ սրության և կոշտության տակ կա բովանդակություն, մեկ այլ բան է, երբ բովանդակությունը դառնում է ինքնանպատակ կոշտություն:
Ի վերջո, թե՛ քարոզչությունը, թե՛ հակաքարոզչությունը կարելի է իրականացնել ավելի որակով: Դրանից չի փոխվում թե՛ մեկի, թե՛ մյուսի նպատակը՝ թուլացնել մրցակցին, բայց մեկ բան ակնհայտորեն փոխվում է. որակը՝ թուլացնել մրցակցին, բայց մեկ բան ակնհայտորեն փոխվում է. սակայն, ոչ միայն չկա մրցակցելու որևէ որակ և ստանդարտ, ավելին՝ չկա նաև բավարար երևակայություն, ինչի արդյունքում փոխառնվում է դրսի փորձը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ «սանիթեքային» մակարդակի հայտարարություններ ու քննարկումներ, որոնք լավագույն դեպքում «վերաճում» են «հիմարը դու ես» հակադարձման, իսկ ընդհանրապես ամփոփվում են հայհոյանքի և վիրավորանքի էժանագին լեքսիկոնում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում