ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցող Լովոչկինայի հայտարարության հետ կապված, որով ՀՀ իշխանություններին կոչ էր արել մնալ օրենքի շրջանակում եւ քաղաքական ուժերին «բավարար ժամանակ» տալ ընտրություններին պատրաստվելու, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է իշխանությունների գնահատականը։
«Չենք գտնում, որ կարիք կա կոչը մեկնաբանելու-գնահատելու, այնտեղ ասված է, որ ամեն ինչ լավ է Հայաստանում, բայց լավ կլինի, որ էլ ավելի լավ լինի․․․ Հայտարարությունը շատ երկար է, խոսվում է ամեն բանի մասին, մենք աշխատում ենք ԵԽԽՎ-ի հետ, շարունակելու ենք աշխատել՝ ինչպես աշխատել ենք, բայց մեր պատասխանատվությունն առաջին հերթին մեր ժողովրդի առջեւ է»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում