Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր համացանցում վերահսկողություն սահմանելը բարդ գործընթաց է. Արա Ղազարյանը՝ Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնության մասին. «Ժամանակ»

Հոկտեմբեր 06,2018 11:49

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, թեև կարծում է, որ այսօր համացանցում վերահսկողություն սահմանելը բարդ գործընթաց է, միևնույն ժամանակ կարգավորման անհրաժեշտություն տեսնում է, քանի որ համացանցը ողողված է հայհոյանքներով։

Արա Ղազարյանի խոսքերով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցում այն է, որ որոշ խիստ առանձնահատուկ դեպքերում որոշ վիրավորական արտահայտություններ կարող են պաշտպանված լինել ազատ խոսքով։ Բայց սա այն դեպքում, երբ այդ վիրավորական արտահայտությունների տակ կա քաղաքական խոսք։ «Բայց եթե անձը վիրավորական արտահայտություն է անում զուտ վիրավորելու համար, ապա այս դեպքում քաղաքացիական պատասխանատվության հարց է առաջանում, և Արփինե Հովհաննիսյանը կարող է դիմել քաղաքացիական դատարան»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է քրեական մասին, այսինքն` ոստիկանության դիմելուն և ոստիկանության ներգրավմանը համացանցին, ապա, Ղազարյանի խոսքերով, դա կարող է լինել միայն ատելության խոսքի պարագայում, սակայն ատելության խոսքի վերաբերյալ հոդվածը Քրեական օրենսգրքում այնքան թույլ է, որ գրեթե ոչ ոք դրանից չի օգտվում։ «Բացի դրանից՝ քաղաքական կուլտուրան տարիներ շարունակ այնպիսին է եղել, որ լրջությամբ չեն վերաբերել ատելության քարոզին։ Նույն Արփինե Հովհաննիսյանի թիմի իշխանության տարիներին երբեք լուրջ վերաբերմունք չի ցուցաբերվել դրան։ Երբեք քրեական գործեր 226 հոդվածով չեն հարուցվել, քանի որ, նախ, հոդվածն էր թույլ և հետո կոնյուկտուրան դա թույլ չէր տալիս։ Իսկ հիմա կոնյուկտուրան փոխվել է, դրա կարիքը կա, բայց հոդվածը մնում է թույլ։ Ընդգծեմ, որ ատելության խոսքը քրեական պատասխանատվություն է առաջացնում, եթե ռասայական, ազգային պատկանելության և կրոնական համոզմունքների հիմքով է արվում։ Դրա համար մեզ մոտ այդ դաշտը պետք է ուժեղացվի, քանի որ ատելության խոսքը չափազանց տարածված է։

Բայց կրկնում եմ, եթե այդ վիրավորական արտահայտությունների հիմք է հանդիսացել քաղաքական խոսքը, ապա հասարակությունը այս դեպքում հանդես է գալիս որպես երրորդ կողմ, և հայցվորների շանսերը էապես նվազում են։ Պարզապես պետք է հստակեցնել՝ Արփինե Հովհաննիսյանի կամ այլ անձի նկատմամբ ատելության խոսք, վիրավորական արտահայտություններ հնչեցնելու հիմքում արդյոք քաղաքական խոսքն է, թե ոչ։ Էս հստակությունն էլ մեծամասամբ դժվար է, եթե ոչ անհնարին»- ընդգծեց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ առավել ևս խորհուրդ չի տրվում դատարան դիմել՝ ընդդեմ լրատվամիջոցների, քանի որ լրագրողներն ու լրատվամիջոցները բավականին պաշտպանված են այս առումով։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031