Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խորհրդարանը կապիտուլացվի, ապա դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների միջոցով ունենալու ենք քաղաքական նոր մենաշնորհ՝ առանց ընդդիմության. «Ժամանակ»

Հոկտեմբեր 06,2018 11:14

Կառավարությունը որոշել է արտահերթ ընտրություններին հասնել անտագոնիստական ռեժիմում։ Խաղի այդ կանոնը, կամա թե ակամա, ընդունեց նաև իրեն սպառած խորհրդարանական ոչ ֆորմալ մեծամասնությունը՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ առանցքով, ու հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ սահմանագծային իրադարձություն։ Հայաստանում թավշյա հեղափոխությունն ավարտվեց, կա, ավելի ստույգ՝ հեղափոխությունը տրանսֆորմացվեց ու արդեն դժվար է այն թավշյա համարելը, մանավանդ որ կառավարող կուսակցության պատգամավորը ՀՀԿ իր գործընկերներին բացահայտ սպառնում է «Սանիթեք» աղբամաններով։ Այս պարագայում անգամ ադեկվատ չէ, երբ ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանը խոսում է ԸՕ բարեփոխումների անհրաժեշտության մասին․ կիսահղի կոնսենսուս չի լինում, այն կամ լինում է ամբողջական՝ ինչպես կառավարության ծրագրում էր, կամ էլ՝ չի լինում առհասարակ, ինչը, ի դեպ, ենթադրում է բարիկադային տրամաբանությունը։

Հակադրությունը ճգնաժամ է, որը ստեղծված իրավիճակում ունի երկու հանգուցալուծում, որոնցից մեկը վտանգավոր է, մյուսը՝ կործանարար։

Սկսենք երկրորդից։ Եթե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, ՀՀԿ-ն ու մյուսները, այնուամենայնիվ, որոշեն վարչապետ ընտրել այլ մարդու, ապա երկրում ճգնաժամը հասնելու է իր կուլմինացիային, իսկ հակադրությունն ու քաոսը հանգեցնելու են անգամ բախումների։

Եթե խորհրդարանը կապիտուլացվի, ապա դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների միջոցով ունենալու ենք քաղաքական նոր մենաշնորհ՝ առանց ընդդիմության, որն առնվազն վտանգավոր է երկրի հեռանկարային զարգացման տեսանկյունից։ Փոխարենը՝ Հայաստանի իշխանությունը հնարավորություն է ստանում մենթալ հոգեհարազատություն ձևավորել Պուտինի համակարգի հետ, որը նույնպես հիմնված է բացառապես մեկ մարդու վստահության վրա։

Իհարկե, դեռ տեսական շանսեր կան, որ քաղաքական երկխոսության ինստիտուտն առաջիկա օրերին կարող է վերականգնվել, սակայն գործնականում նման հնարավորությունները գրեթե բացառվում են։

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031