Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորների թիվը Սահմանադրությամբ նախատեսված 101 թվից նվազելու դեպքում Ազգային ժողովը չի կարող արձակվել. Արա Զոհրաբյան. «Փաստ»

Հոկտեմբեր 06,2018 11:04

Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Փաստը» դիմեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: Եվ մինչ հարցազրույցը կպատրաստվեր հրապարակման, պալատի նախագահը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման մեջ անդրադարձավ նույն հարցերին: Իր այդ քայլը Ա. Զոհրաբյանը մեկնաբանեց՝ նշելով, որ թեև առաջինը «Փաստն» է այդ հարցերն իրեն ուղղել, սակայն մեզնից հետո նույն հարցով իրեն են դիմել այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ նույնպես, ուստի, որպեսզի հետագայում այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ էլ նույնաբովանդակ հարցերով չդիմեն, որոշել է իր ասելիքը ստատուսի ձևով ներկայացնել: Ինչևէ, ներկայացնում ենք մեր կողմից տրված 3 հարցերի պատասխանները:

–Պարոն Զոհրաբյան, խորհրդարանը լուծարելու տարբեր սցենարներ են առաջարկվում, այդ թվում նաև պատգամավորների մանդատները վայր դնելու և ցուցակում գտնվողների մանդատներից հրաժարվելու տարբերակը: Եթե դիտարկենք այս տարբերակը, ապա մանդատները վայր դնելուց հետո, երբ պատգամավորների թիվը օրենքով սահմանվածից քիչ լինի, արդյո՞ք դա կարելի է դիտարկել որպես խորհրդարանը լուծարելու հիմք:

– Պատգամավորների թիվը Սահմանադրությամբ նախատեսված 101 թվից նվազելու դեպքում Ազգային ժողովը չի կարող արձակվել: Սահմանադիրն իրավացիորեն այդպիսի հիմք չի նախատեսել Սահմանադրությամբ: Հակառակ դեպքում, փոքրաթիվ պատգամավորներ ունեցող կուսակցությունը կամ դաշինքը միշտ կարող է Ազգային ժողովն արձակելու վտանգ ստեղծել, եթե իր հրաժարականներով ԱԺ պատգամավորների թիվը 101– ից նվազեցնի:

–Ներկայում գործող օրենսդրության շրջանակներում իրականում խորհրդարանը լուծարելու ինչ այլ տարբերակներ կարող են լինել, բացի Սահմանադրության մեջ նշվածներից:

–Ազգային ժողովը կարող է արձակվել միայն ՀՀ Սահմանադրության 149–րդ հոդվածի 3–րդ մասով (վարչապետի հրաժարականից հետո երկրորդ անգամ վարչապետ չընտրելու), 151–րդ հոդվածի 3–րդ և 4–րդ մասերով (կառավարության ծրագրին հավանություն չտալու և նոր վարչապետ չընտրելու) սահմանված դեպքերում: Իմ կարծիքով, այլ տարբերակներ չկան:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031