Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Հոկտեմբեր 06,2018 10:54

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին և 3-րդ պարբերություններում «Իրավական ակտերի մասին» բառերը փոխարինել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» բառերով.

2) 4-րդ մասում «Երևան քաղաքի (այսուհետ` Երևան), Գյումրի քաղաքի (այսուհետ՝ Գյումրի), Վանաձոր քաղաքի (այսուհետ՝ Վանաձոր)» բառերը փոխարինել «ինչպես նաև համայնքների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում «առաջ և 5 օր» բառերը փոխարինել «(իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 26 օր) առաջ և 7 օր» բառերով.

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը լիազոր մարմնին է տրամադրում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձանց ամբողջական ցանկը:»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «անձինք» բառից հետո լրացնել «, որոնք քվեարկության օրվա նախորդող մեկ տարվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող, ինչպես նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով հաշմանդամության կարգ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն, իսկ իրենց հաշվառման համայնքի այլ հասցեում քվեարկել ցանկացող սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով ընտրողները լիազոր մարմին պետք է ներկայացնեն նաև համապատասխան հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Լիազոր մարմինը դիմողին այդ մասին տրամադրում է համապատասխան տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».

3) 7-րդ մասում «7» թիվը փոխարինել «9» թվով.

4) 9-րդ մասում «ոչ ուշ, քան 50 օր, 10 օր և 6 օր» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 50 օր (իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ դրանք նշանակելուց հետո 3-րդ օրը) և 10 օր առաջ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «մինչև 1 000» բառերը փոխարինել «մինչև 1200» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության 1-ին և 2-րդ նախադասություններում «և 5 օր» բառերը հանել, իսկ «Գյումրու, Վանաձորի ավագանու, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի» բառերը փոխարինել «Այլ» բառով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի և վերջին մարդահամարի տվյալներով 70 հազարից ավել մշտական բնակչությամբ (այսուհետ` մշտական բնակչություն) համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր  (իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 25 օր, համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր)  և 4 օր առաջ տեղադրում է համացանցում՝ www.police.am հասցեով: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան ներբեռնվելու հնարավորություն:».

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում համայնքի ղեկավարը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրազեկում է համայնքի բնակիչներին՝ քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «10» թիվը փոխարինել «11» թվով, իսկ «7» թիվը «9» թվով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն վերջին մեկ տարում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում «ընտրող» բառից հետո լրացնել «, իսկ առանձնակի դեպքերում` մինչև 2300 ընտրող» բառերը:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «սենյակ)» բառից հետո լրացնել «, որը բավարարում է սույն օրենքի պահանջներին» բառերը.

2) 2-րդ մասում «ընթացքը» բառից հետո լրացնել «, գաղտնի քվեարկությունը և ընտրական գործընթացի թափանցիկությունը» բառերը, իսկ «օգտագործման հնարավորությամբ» բառերից հետո լրացնել «և սույն օրենքի պահանջներին բավարարող» բառերը.

3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Այս նպատակի համար համայնքի ղեկավարն ոչ ուշ, քան քվեարկությանը նախորդող 20-րդ օրը հրապարակում է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիություն ունեցող ընտրական տեղամասերի ցանկը:»:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նախընտրական քարոզչություն է համարվում՝

1) թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին), նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը.

2) թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի), նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների նկատմամբ նախապատվության արտահայտումը ուղղված ընտրողների կամարտահայտության ձևավորմանը.

3) թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի), նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընտրվելու հնարավոր հետևանքների նկարագրությունը.

4) տեղեկատվության տարածումը, որում ակնհայտորեն գերակշռում է որևէ թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի), նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունները, զուգորդված դրական կամ բացասական մեկնաբանություններով (բացառությամբ սույն օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքերի).

5) ցանկացած գործունեություն, որն ուղղված է ընտրողների մոտ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի), նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքի ձևավորմանը (բացառությամբ`սույն օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքերի և զանգվածային լրատվության միջոցներով բազմակողմանի ու օբեկտիվ լրատվության տարածումը):».

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ 8-րդ օրվանից:

Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:».

3) 2-րդ մասում «, Երևանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «և համայնքների» բառերով.

4) 3-րդ մասում «, Երևանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «և համայնքների» բառերով, իսկ «20 օր հետո» բառերից հետո լրացնել «(իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 7 օր հետո)» բառերը.

5) 4-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորվել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրական շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերում, համատիրությունների տարածքում, ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները:

  1. Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշերը կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութերի կամ առարկաների) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը արգելվում է:»:

 

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով

  1. Ազգային ժողովի և 70 հազարից ավել մշտական բնակչություն ունեցող համայնքների ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու թեկնածուները ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք, որի տրամադրման կարգը և ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների և թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը:

Զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների համար ապահովել ոչ խտրական պայմաններ:

  1. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների մասին՝ քարոզարշավի հետ կապ չունեցող հրապարակումները պետք է լինեն առավելագույնս չեզոք և բազմակողմանի:

Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից ընտրություններին մասնակցող թեկնածուների ու կուսակցությունների հետ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների կնքած` նախընտրական քարոզչության նպատակով եթեր տրամադրելու պայմանագրերը համարվում են ուժը կորցրած, և դադարեցվում է նախընտրական քարոզչության նպատակով եթերի տրամադրումը:

  1. Ազգային Ժողովի և Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ՝

1) Հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը պարտավոր են հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և թեկնածուների նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ ապահովելով անկողմնակալությունն ու հավասար պայմանները:

2) Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է հեռուստաբանավեճեր, որոնց մասնակցության հավասար պայմաններ են տրամադրվում բոլոր կուսակցություններին և թեկնածուներին: Նման հեռուստաբանավեճերի թիվը պետք է լինի 4-ից ոչ պակաս՝ յուրաքանչյուրը ոչ պակաս, քան 90 րոպե տևողությամբ, իսկ հեռուստաբանավեճերից մեկին պետք է հրավիրվեն բացառապես կուսակցությունների ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները:

3) Հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը պարտավոր են ողջամիտ քանակով հեռարձակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և հասարակական կազմակերպությունների ներկայացրած սոցիալական գովազդները, եթե դրանք բարձր որակի են, բացարձակապես չեզոք են և միտված են ընտրությունների մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը կամ ընտրախախտումների կանխարգելմանը:

  1. 70 հազարից ավել մշտական բնակչությամբ համայնքներում (բացառությամբ Երևանի) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է առնվազն մեկական հեռուստաբանավեճ, որի մասնակցության հավասար պայմաններ են տրամադրվում բոլոր կուսակցություններին և թեկնածուներին: Հեռուստաբանավեճի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե:
  2. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 2 օր հետո Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի ձևավորված շուկայական արժեքի 50 տոկոսը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող առցանց, կաբելային և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձևից:

Առցանց, կաբելային և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 3 օր հետո իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

  1. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել առևտրային գովազդով:
  2. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն արբանյակային հեռարձակում իրականացնելիս պարտավոր են պահպանել սույն հոդվածի պահանջները:
  3. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են մինչև ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը:
  4. Վերգետնյա, կաբելային և առցանց եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը:
  5. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Ազգային ժողովի և Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնում է վերգետնյա, ինչպես նաև նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող կաբելային և առցանց եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ): Այդ նպատակով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մշակում և Ազգային ժողովի և Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 15 օր հետո (իսկ արտահերթ ընտրությունների դեպքում`2 օր հետո) հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վերգետնյա, կաբելային և առցանց եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:
  6. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Ազգային ժողովի և Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ՝ ոչ ուշ, քան քվեարկության օրվան նախորդող 10-րդ և 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ, հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված մշտադիտարկման արդյունքները և հանձնաժողովի եզրակացությունը` հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում սույն մասով նշված եզրակացությունը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում ոչ ուշ, քան ընտրության երկրորդ փուլի քվեարկության օրվան նախորդող 10-րդ օրը, ինչպես նաև արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից 2 օր առաջ:

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած թերթերը և ամսագրերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ:»:

 

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «10» թիվը փոխարինել «7» թվով.

2) 6-րդ մասի 1-ին և 9-րդ նախադասություններում «Երևանի ավագանու» բառերը փոխարինել «70 հազարից ավել մշտական բնակություն ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «ռադիոյով» բառից հետո լրացնել «, առցանց լրատվամիջոցով» բառերը:

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «4» թիվը փոխարինել «3» թվով:

Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «համայնքների» բառերով,

բ. «7» թիվը փոխարինել «3 աշխատանքային» բառերով,

գ. «Երևանի ավագանու» բառերը փոխարինել «Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով.

2) 8-րդ մասից հանել «անձնական բնույթի» բառերը:

Հոդվածի 16. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները բացառապես նախընտրական հիմնադրամի միջոցներով են կարող ֆինանսավորել՝

1) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելը,

2) նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու և նախընտրական այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալումը,

3) քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, փակցման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստումն ու տարածումը,

4) նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վարձակալությունը,

5) նախընտրական քարոզչության նպատակով կատարված աշխատանքի դիմաց, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար անձանց վճարվող գումարները:

Վերոնիշյալ նպատակներով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով:».

2) 2-րդ մասում «ծառայությունները» բառից հետո լրացնել «(բացառությամբ 5-րդ կետի, եթե ֆիզիկական անձանց կողմից աշխատանքը կատարվել է կամ ծառայությունը մատուցվել է անհատույց)» բառերը.

3) 3-րդ մասում «1-ին մասով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 5-րդ կետի, եթե ֆիզիկական անձանց կողմից աշխատանքը կատարվել է կամ ծառայությունը մատուցվել է անհատույց)» բառերը:

Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայտարարագրին կցվում են սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (պայմանագրերը, հանձնման-ընդունման ակտերը, հաշիվ-ապրանքագրերը ինչպես նաև կատարված վճարումները հավաստող փաստաթղթերը կամ դրանց փոխարինող բանկային հաշիվների քաղվածքները):»:

Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «երկու» բառը փոխարինել «չորս» բառով.

2) 4-րդ մասում «5» թիվը փոխարինել «8» թվով:

Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների՝ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերի համար կարող են դիմել նշված մարմիններին ոչ ուշ, քան քվեարկությանը նախորդող 22-րդ օրը: Այդ դիմումը պետք է քննարկվի հնգօրյա ժամկետում:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված կազմակերպությունները պարտավոր են կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցները`քվեարկությանը հաջորդող 3 ամսվա ընթացքում:»:

Հոդված 20. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավատարմագրվելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

Մինչև հավատարմագրվելու համար դիմում ներկայացնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները պարտավոր են ընդունել իրենց դիտորդների վարքագծի կանոններ, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին և սույն օրենսգրքի կանոնակարգումներին:

Սույն մասում նշված հասարակական կազմակերպություններն իրենց դիտորդների համար կազմակերպում և անցկացնում են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում:

Հավատարմագրվելու դիմումը պետք է պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների բովանդակությունը (շարադրանքը) և ուսուցման պլանը (կամ հակիրճ կառուցվածքը):».

2) 3-րդ մասում «12» թիվը փոխարինել «7» թվով.

3) 4-րդ մասում «դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին» բառերը փոխարինել «տվյալ կազմակերպության ղեկավարը տվյալ ընտրություններին թեկնածու է, կամ դիմումում նշված դիտորդի վարքագծի կանոնները ակնհայտորեն հակասում են սույն օրենսգրքի պահանջներին (կամ դրանք չեն պարունակվում դիմումում)» բառերով.

4) 6-րդ մասում «չի պահանջվում» բառերից հետո լրացնել «, սակայն հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխությունները (լրացումները) թույլատրվում են՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում» բառերը.

5) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Դիտորդ կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմիններում ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողները, զինծառայողները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները։»:

 

Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետում «նաև» բառից հետո լրացնել «տեղամասային կենտրոնում և» բառերը,

բ.  5-րդ կետում «ցուցակների» բառից հետո լրացնել «, տեխնիկական սարքավորման» բառերը.

2) 2-րդ մասից հանել «Դիտորդների բոլոր եզրահանգումների համար պետք է հիմք հանդիսանան իրենց անձնական դիտարկումները:» բառերը.

3) 3-րդ մասում «պահանջներ» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի)».

4) 4-րդ մասի 1-ին նախադասության մեջ «քվեարկության սենյակում» բառերը «կամ տեղամասային կենտրոնում»:

 

Հոդված 22. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ և ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկ վստահված անձ:

Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները չեն կարող ունենալ վստահված անձ:»:

 

Հոդված 23. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «3» թվից հետո լրացնել «(իսկ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ՝ մինչև 5)» բառերը.

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) առանց լիազորագրի ներկայացնելու կուսակցությունը կամ դաշինքը, նրա անունից ստորագրելու նախընտրական քարոզչության հետ կապված պայմանագրեր ու այլ ակտեր, ինչպես նաև տալու նախընտրական հիմնադրամի բանկային հաշվից վճարման հանձնարարականներ:»:

Հոդված 24. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասում «30» թիվը փոխարինել «40» թվով:

Հոդված 25. Օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք:»:

Հոդված 26. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տարածքային ընտրական հանձնաժողովը կազմված է 7 անդամից: Տարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է 4 տարի ժամկետով: Տարածքային ընտրական հանձնաժողովի 1-ական անդամներին նշանակում են Ազգային Ժողովի խմբակցությունները, իսկ մնացած անդամներին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև տարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը:».

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում կայացած համապետական ընտրություններին և հանրաքվեներին առնվազն ընդհանուր 200 հավատարմագրված դիտորդներով մասնակցած ևայդ ընտրությունների և հանրաքվեների ավարտից հետո յուրաքանչյուր ընտրության մասով զեկույց հրապարակած հասարակական կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնելու առնվազն 3 տարվա ստաժ:»:

Հոդված 27. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «անդամ» բառից հետո լրացնել «, իսկ 800-ից պակաս մշտական բնակչություն ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ՝ առնվազն 5 անդամ» բառերը.

2) 2-րդ մասում՝

ա. 2-րդ կետում «2 անդամ» բառերը փոխարինել «այնքան անդամ, որ լրանա հանձնաժողովի անդամների սույն հոդվածի 1-ին մասում նշված նվազագույն քանակը» բառերով,

բ. 2-րդ պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եթե առաջադրված թեկնածուների թիվը սույն մասի 2-րդ կետով սահմանվածից ավելի է, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրում է վիճակահանության միջոցով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:».

3) 3-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում ընտրական հանձնաժողովի անդամների նվազագույն քանակը չի կազմավորվում, ապա հանձնաժողովի թափուր տեղերը լրացնում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:».

4) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եթե քվեարկության օրը` ժամը 8.00-ին, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն քանակից ավելի քան մեկով պակաս թվով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է ներկայացել, կամ եթե ժամը 9.30-ին, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն քանակից պակաս թվով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է ներկայացել ապա չներկայացած անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարում են, և անդամների պահանջվող նվազագույն թիվը հնարավորինս արագ լրացնում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից:»:

Հոդված 28. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «իրավունքը» բառից հետո լրացնել «(դիտորդի փոխարեն դիմումը կարող է ներկայացնել իրեն հավատարմագրած հասարակական կազմակերպությունը)» բառերը:

Հոդված 29. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևայլ բովանդակությամբ 1.1-րդ մասով՝

«1.1. Քվեարկությունից հետո երկրորդ օրը ժամը 11.00-ին տարածքային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրում է իրենց ընտրական տարածքում գտնվող երեք ընտրական տեղամասեր, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։ Վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում։ Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա ամեն քվեարկության համար կատարվում է առանձին վիճակահանություն:».

2) 6-րդ մասում «18.00-ն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «20.00-ն» բառերով.

3) 7-րդ մասի 1-ին նախադասության մեջ «առաջին հերթին վերահաշվարկում» բառերից հետո լրացնել «վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, այնուհետև՝» բառերը.

4) 11-րդ մասում «Կախված ծանրաբեռնվածությունից» բառերը փոխարինել «Ծանրաբեռնվածության դեպքում» բառերով.

5) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Մեկ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի տևողությունը չի կարող գերազանցել երեք ու կես ժամը, իսկ 1000-ից քիչ ընտրող ունեցող տեղամասի դեպքում՝ երկու և կես ժամը:»:

Հոդված 30. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետից հանել «Գյումրու և Վանաձորի  ավագանու անդամներ ընտրվելու,» բառերը:

Հոդված 31. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում ՝

  • 2-րդ կետում «Վանաձոր» բառից հետո լրացնել «և այլ համայնքների (բացառությամբ՝ Երևանի)» բառերը.
  • 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) գրանցում է համայնքների (բացառությամբ՝ Երևանի) ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին: Համայնքների (բացառությամբ՝ Երևանի) ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.».

  • 11-րդ կետում «Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել համայնքների (բացառությամբ՝ Երևանի) բառերով:

Հոդված 32. Օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ`

«Եթե կահավորումը հակասում է սույն օրենսգրքի պահանջներին, ապա տարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով քվեարկության սենյակը կարող է վերակահավորվել (այդ թվում՝ քվեարկության օրը):»:

Հոդված 33. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը «գրիչ» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ Ազգային Ժողովի և համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ)» բառերով:

Հոդված 34. Օրենքի 59-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «քվեաթերթիկի լրացման» բառերը փոխարինել «քվեարկության» բառով.
  • 5-րդ մասի առաջին «10» թիվը փոխարինել «15» թվով.
  • 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ազգային ժողովի և համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները տպագրելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այդ կուսակցության քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են քվեարկությունից և մարվում են:».

  • 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»։

Հոդված 35. Օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասում «30» թիվը փոխարինել «25» թվով:

Հոդված 36. Օրենքի 61-րդ հոդվածում ՝

  • 2-րդ մասում «քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող» բառերը փոխարինել «Ինքնասոսնձվող» բառով.
  • 5-րդ մասի 2-րդ նախադասությունից հանել «և տվյալ տարածքի տարածքային» բառերը:

Հոդված 37. Օրենքի 64-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «քվեաթերթիկները, քվեարկության ծրարները,» բառերը.
  • լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ մաս.

«3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփերի մեջ տեղադրում է Ազգային ժողովի և համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ յուրաքանչյու կուսակցության 3-ից 5-ական քվեաթերթիկ, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրության ժամանակ 10-ական քվեաթերթիկ:»:

Հոդված 38. Օրենքի 65-րդ հոդվածում՝

  • 4-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ`

«Զինծառայողների անմիջական և ոչ անմիջական պետերին, ինչպես նաև կոչումով բարձր սպաներին արգելվում է զինծառայողների քվեարկության ժամանակ տեղամասում ներկա գտնվել կամ նրանց հետ միաժամանակ նույն պահին նույն ընտրական տեղամասում քվեարկել։».

  • 5-րդ մասում «քվեարկության սենյակ» բառերը փոխարինել «տեղամասային կենտրոն» բառերով:
  • 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 39. Օրենքի 66-րդ հոդվածի 8-րդ մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ`

«Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ընտրողը ստացել է քվեարկության կտրոն, սակայն ընտրողների ցուցակում իր անվան դիմաց արդեն առկա է ստորագրություն, ապա ընտրողը ստորագրում, իսկ հանձնաժողովի նախագահը իր անհատական կնիքն է դնում լրացուցիչ նշումների դաշտում, և այդ մասին կատարվում է գրառում գրանցամատյանում:»:

Հոդված 40. Օրենքի 67-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասի առաջին պարբերությունում «Ազգային Ժողովի» բառերից հետո լրացնել «և համայնքի ավագանու» բառերը, իսկ երկրորդ պարբերությունում «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև համայնքի» բառերը փոխարինել «Համայնքի» բառով.
  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ազգային ժողովի և համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:».

  • 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 7-րդ մասի երկրորդ նախադասությունում «հանձնաժողովի այլ անդամի» բառերից հետո լրացնել «, դիտորդ» բառը.
  • 9-րդ մասում`

ա.  չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձը պետք է լինի տվյալ ընտրական տեղամասի ցուցակում գրանցված ընտրող։ Այդ անձը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ծանուցվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և իր տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն`

«Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնողը պետք է քվեախցիկում ընտրողից տեղեկանա, թե ինչպե՞ս է վերջինս կամենում քվեարկել և ապա կատարի այդ քվեարկությունը: Եթե ընտրողը չի գիտակցում և չի կարողանում որևէ կերպ արտահայտել իր կամքը, ապա նրան օգնող անձն այդ մասին հայտնում է հանձնաժողովի նախագահին, ընտրողի քվեարկությունը կասեցվում է և այդ մասին գրառում է կատարվում գրանցամատյանում` նույն էջում սոսնձելով քվեարկության կտրոնը (եթե այն արդեն հատկացված է):».

  • 12-րդ մասում «քվեարկության սենյակից» բառերը փոխարինել «տեղամասային կենտրոնից» բառերով.
  • 14-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից այդ պահանջի մերժումը հանդիսանում է նշված անձանց լիազորությունների իրականացման խոչընդոտում:»:

Հոդված 41. Օրենքի 68-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասում`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը՝ նախապես վերակահավորելով սենյակը: Ընտրական տեղամասում սույն օրենսգրքի 8-րդ հոդվածի 11.1-րդ մասով սահմանված տեսախցիկի առկայության դեպքում, սենյակի կահավորումը պետք է լինի այնպես, որ արդյունքների ամփոփման ողջ գործընթացը լինի տեսախցիկի տեսանելիության տիրույթում: Այդ նիստին, բացի ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից, իրավունք ունի ներկա գտնվելու նաև թեկնածուն:»,

բ. 3-րդ կետի 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն`

«Հաշվում է չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը:»,

գ. 3-րդ կետի վերջին պարբերության  «ցուցակների) փաթեթավորվում են» բառերից հետո լրացնել « չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի հետ միասին» բառերով,

դ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, և քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը:

Հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը և հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին:

Վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է նաև, թե որ թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության օգտին է քվեարկված:

Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն, քվեաթերթիկը դրվում է ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի օգտին քվեարկած կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը: Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների օգտին քվեարկված քվեաթերթիկները և անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին:

Քվեարկված քվեաթերթիկները տեսակավորելուց և հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում և գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:».

  • 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Նույն գործողությունը կատարվում է նաև, եթե քվեարկության ծրարում բացի քվեաթերթիկ(ներ)ից նաև այլ առարկա է հայտնաբերվում:»:

 

Հոդված 42. Օրենքի 69-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.Ազգային ժողովի և համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե դրա վրա առկա է որևէ նշում կամ գրառում:».

  • 2-րդ մասում «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի» բառերը փոխարինել «Համայնքի» բառով:

 

Հոդված 43. Օրենքի 71-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 11-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
  • 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են լուսանկարել կամ տեսանկարահանել ընտրական տեղամասում կազմված քվեարկության արդյունքների արձանագրությունը:

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:».

  • 9-րդ մասում «ընտրողների ցուցակների» բառերից հետո լրացնել «ու չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի» բառերը:

Հոդված 44. Օրենքի 73-րդ հոդվածում՝

  • 1-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3.1. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից սկսած, իրականացնում է ընտրողների ցուցակների սկանավորում, որին կարող են հետևել ընտրական հանձնաժողովների անդամները, թեկնածուները, վստահված անձինք, դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: Միաժամանակ, տարածքային ընտրական հանձնաժողովը հաշվարկում է ընտրական տեղամասերում չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի քանակը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կազմում արձանագրություն:», իսկ երրորդ պարբերությունում «24» թիվը փոխարինել «30» թվով.
  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կազմակերպվում է տեխնիկական սարքավորումներից ընտրությունների մասնակցության և ընտրողների մատնահետքերը պարունակող տեղեկատվությունը և դուրս բերելը և համակարգիչ ներմուծելը` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Ընտրություններին մասնակցած և տեխնիկական սարքավորումներով գրանցված ընտրողների ցանկը ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 40 ժամ անց էլեկտրոնային կրիչով փոխանցվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ցանկն առանց ներբեռնման հնարավորության հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 46 ժամ անց:»:

Հոդված 45. Օրենքի 74-րդ հոդվածում՝

  • վերնագրում, 1-ին և 2-րդ մասերում, 3-րդ մասի 11-րդ կետում, 6-րդ մասում «Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «համայնքի» բառով.
  • լրացնել հետևյալ խմբագրությամբ 10-րդ մաս. «Սույն հոդվածի կարգավորումները չեն տարածվում Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա:»:

Հոդված 46. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 47Օրենքի 78-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 48. Օրենի 83-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 83. Կուսակցության (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները

  1. Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների մեկ ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից:
  2. Կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակից: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկվում է ոչ պակաս, քան 60, և ոչ ավելի, քան 300 թեկնածու:
  3. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
  4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:
  5. Ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև համապետական ընտրական ցուցակի առաջին մասում:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին: Յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:

Ընտրական ցուցակի երկրորդ մասի 1-ին բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են ամենամեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 2-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երկրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 3-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով երրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները, 4-րդ բաժնում 1-ից սկսած հերթական թվագրմամբ նշվում են թվով չորրորդ ամենամեծ մշտական բնակչություն ունեցող ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուների տվյալները:

  1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերում համարակալմամբ նշվում են պատգամավորի թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
  2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները հաստատվում և առաջադրվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումներով): Համապետական ընտրական ցուցակի բոլոր էջերը կնքում և ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը:
  3. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ընտրական ցուցակով ներկայացրած պատգամավորի թեկնածուները:»:

Հոդված 49. Օրենքի 84-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում՝

ա. 2-րդ և 3-րդ կետերից հանել «համապետական և տարածքային» բառերը,

բ. 6-րդ կետում «10 000-ապատիկի» բառը փոխարինել « 75 000-ապատիկի» բառով,

3) 4-րդ մասում «մեկշաբաթյա» բառը փոխարինել  «եռօրյա» բառով:

Հոդված 50. Օրենքի 85-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «համապետական և տարածքային» բառերը:

Հոդված 51Օրենքի 86-րդ հոդվածում`

  • 1-ին մասից հանել «կամ որևէ տարածքային ընտրական ցուցակի» բառերը,
  • 2-րդ մասում՝

ա. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքով ընտրական ցուցակի գրանցումը չի մերժվում, եթե անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացրած առնվազն հինգ տարածքային ընտրական ցուցակներից յուրաքանչյուրում թեկնածուների թիվը նվազում է երկուսից.»:

Հոդված 52Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «համապետական և տարածքային» բառերը:

Հոդված 53. Օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) նախընտրական հիմնադրամից սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված նպատակների համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 500 000-ապատիկը չգերազանցող գումար:»:

Հոդված 54. Օրենքի 93-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում «60» թիվը փոխարինել  «90» թվով, իսկ «120» թիվը փոխարինել  «180» թվով:

2) 4-րդ մասում

ա. հանել «արտահերթ ընտրությունների կամ» բառերը,

բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան  40 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան  60 րոպե, իսկ նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 40 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 60 րոպե:»:

Հոդված 55. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 93.1-րդ հոդվածով.

«Հոդված 93.1. Նախընտրական քարոզչությունը զորամասերում և զինվորական հաստատություններում

1․ Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կարող է նախընտրական քարոզչության սկսվելուց հետ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը էլեկտրոնային կրիչներով տրամադրել զորամասերում նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով պատրաստված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած չափերի քարոզչապաստառները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նշված ժամկետի ավարտից հետո մեկ շաբաթյա ժամկետում ապահովում է դրանց տպագրումն ու բաժանումը զորամասերին։ Տպագրման քանակն ու ծավալները որոշում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ըստ զորամասերի քանակի և այն ենթակա չէ հրապարակման։

  1. Զորամասերի հրամանատարները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստանալով նախընտրական քարոզչության համար տպագրված պաստառները՝ պարտավոր են դրանք փակցնել զորամասերի տարածքներում զինծառայողների համար տեսանելի և հասանելի հատվածներում նախապես հարմարեցված ցուցատախտակների վրա։ Այդ քարոզչապաստառները հանվում են Ազգային ժողովի ընտրվելու օրը:
  2. 3. Զորամասերի հրամանատարները հեռուստադիտման և ռադիոհեռարձակման միջոցով զինծառայողների համար ապահովում են նախընտրական քարոզչական և սոցիալական գովազդների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ու թեկնածուների միջև հեռուստաբանավեճերի դիտման հնարավորություն։ Նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ և ռադիոյով հետևելու զինծառայողների իրավունքը ենթակա չէ սահմանափակման՝ բացառությամբ, եթե դա պայմանավորված է զինծայողների կողմից զորամասում հերթապահության, մարտական հերթապահության մեջ գտնվելու կամ ծառայության հետ կապված այլ անհրաժեշտ հանգամանքներով։

4․ Արգելվում է զինվորական հարաբերություններում վերադաս լինելու կարգավիճակը օգտագործելը՝ ստորադաս զինծառայողներին սույն օրենսգրքով սահմանված իրավունքները իրականանցնելը խոչընդոտելու նպատակով, այդ թվում՝ սույն օրենսգրքին հակասող հրամաններ տալը։

5.Արգելվում է դիտավորյալ նախընտրական քարոզչության պաստառները և այլ տպագիր նյութերը զորամասերում չփակցնելը, ինչպես նաև նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ և ռադիոյով հետևելու զինծառայողների իրավունքը անհիմն սահմանափակելը»:

Հոդված 56. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի առաջին էջում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները: Քվեաթերթիկի երկրորդ էջում նշում չի կատարվում կամ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, նշվում է նույնը՝ ինչ առաջին էջում:»:

Հոդված 57Օրենքի 95-րդ հոդվածում՝

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 4-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 4 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:».

  • 5-րդ մասում «արգելապատնեշը հաղթահարած» բառերը փոխարինել «մանդատների բաշխմանը մասնակցած» բառերով,
  • 7-րդ և 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել,
  • 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Մանդատների բաշխմանը մասնակցած յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստանում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մեկական լրացուցիչ մանդատ՝ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով ստացած յուրաքանչյուր ամբողջ 19 մանդատների համար:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մանդատները բաշխելիս կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) մանդատը տրամադրում է իր ընտրական ցուցակի երկրորդ մասի՝ տվյալ կուսակցությունից (կուսակցությունների դաշինքից) դեռևս մանդատ չունեցող առավել փոքր հերթական համար ունեցող ազգային փոքրամասնությանը: Եթե այդպիսին չկա կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի երկրորդ մասում, ապա համապատասխան մանդատը մնում է թափուր:»:

Հոդված 58. Օրենքի 96-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 59. Օրենքի 97-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 1. Սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, մանդատների բաշխմանը մասնակցած (մանդատներ ստացած) ցանկացած կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունն ստանալու համար, և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:»:

2) 3-րդ մասից հանել «Կոալիցիայի անդամ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) հասանելիք լրացուցիչ մանդատների բաշխումը համապետական և տարածքային ընտրական ցուցակների, ինչպես նաև ընտրական տարածքների միջև կատարվում է այնպես, որ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք մանդատների բաշխման համար պահպանվեն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ մասի կանոնները:» բառերը:

Հոդված 60. Օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասում «28-րդ» թիվը փոխարինել  «35-րդ» թվով:

Հոդված 61. Օրենքի 100-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 100. Մանդատների տրամադրումը պատգամավորներին

  1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:

Ընտրական ցուցակի առաջին մասից մանդատ ստացած թեկնածուն հանվում է ընտրական ցուցակի երկրորդ մասից:

  1. Առաջին հերթին մանդատները տրամադրվում են կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի թեկնածուներին` ըստ հերթականության: Եթե դրա արդյունքում կուսակցության բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա վերջին թեկնածուն իր մանդատը զիջում է ընտրական ցուցակի՝ չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա: Եթե կուսակցության ընտրական ցուցակի ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր:

Երկրորդ հերթին մանդատները սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով տրամադրվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

  1. Ընտրական ցուցակի առաջին մասի մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 30 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

Եթե համապետական ընտրական ցուցակի առաջին մասում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

Ընտրական ցուցակի երկրորդ մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին, իսկ այդպիսին չլինելու դեպքում մանդատը մնում է թափուր:

  1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 62. Օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասը  շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում Ազգային Ժողովի արձակումից հետո 12 օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 25 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն:»:

Հոդված 63Օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հանել «, իսկ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն` 1 000-ապատիկի, ավագանու անդամը` 100-ապատիկի» բառերը:

Հոդված 64. Օրենքի 115-րդ հոդվածում`

1) 1-ին մասը  շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե նախընտրական քարոզչության ընթացքում սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված գործողությունների ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նախընտրական քարոզչության ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածուն նախընտրական հիմնադրամից սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված նպատակների համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչև`

1) 3 000-ապատիկի չափով գումար` մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

2) 7 000-ապատիկի չափով գումար` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

3) 15 000-ապատիկի չափով գումար` 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

իսկ ավագանու անդամի թեկնածուն՝ նվազագույն աշխատավարձի մինչև`

4) 500-ապատիկի չափով գումար` մինչև 4 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

5) 1 000-ապատիկի չափով գումար` 4 000-ից մինչև 10 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում.

6) 3 000-ապատիկի չափով գումար` 10 000-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի դեպքում:»:

Հոդված 65. Օրենքի 119-րդ հոդվածի 7-րդ մասում «կեսից» բառը փոխարինել  «երկու երրորդից» բառերով:

Հոդված 66. Օրենքի 6-րդ բաժնի վերնագրում «ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ» բառերը փոխարինել  «70 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ(ՍՈՒՅՆ ԲԱԺՆՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՆԱՅՆՔ)» բառով:

 Հոդված 67. Օրենքի        25-րդ գլխի վերնագրում «ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ» բառերը փոխարինել  «ՀԱՄԱՅՆՔԻ» բառով:

 Հոդված 68. Օրենքի 123-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 123. 70 հազարից ավել մշտական բնակչությամբ ավագանիների կազմը»:

Հոդված 69. Օրենքի 124-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 124. Ընտրական համակարգը

  1. 70 հազարից ավել մշտական բնակչությամբ համայնքների ավագանիների ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով (համայնքի ավագանու ընտրություն)։
  2. 70 հազարից ավել մշտական բնակչությամբ համայնքների ավագանիների ընտրության ժամանակ համապատասխան համայնքի տարածքը մեկ բազմամանդատ ընտրատարածք է:»:

 Հոդված 70. Օրենքի 125-րդ և 126-րդ հոդվածներում «Երևանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել  «Համայնքի» բառով:

 Հոդված 71. Օրենքի 26-րդ գլխի վերնագրում «ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ» բառերը փոխարինել  «ՀԱՄԱՅՆՔԻ» բառով:

Հոդված 72Օրենքի 127-րդ հոդվածում՝

  • Վերնագրում «ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ» բառերը փոխարինել « ՀԱՄԱՅՆՔԻ» բառով.
  • 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ» բառերը փոխարինել « ՀԱՄԱՅՆՔԻ» բառով.
  • 4-րդ մասում «Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «Բացի Երևանից մյուս համայնքների» բառերով:

 Հոդված 73Օրենքի 128-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 128. Համայնքի ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

  1. Համայնքի ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխան համայնքի ավագանու արձակվելուց (լիազորությունների ժամկետը կրճատելուց) հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
  2. Արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Եթե համայնքի ավագանիների արտահերթ ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա ավագանու ընտրության օրը հետաձգվում է մեկ շաբաթով:
  3. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ մյուս համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների անցկացման օրը հրապարակում է տարածքային ընտրական հանձնաժողովը` համապատասխան համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:
  4. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն։
  5. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
  6. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:»:

Հոդված 74Օրենքի 27-րդ գլխի վերնագրում «ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ» բառերը փոխարինել «ՀԱՄԱՅՆՔԻ» բառով:

Հոդված 75. Օրենքի 129-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում  «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել  «Համայնքի» բառով:

Հոդված 76Օրենքի 130-րդ հոդվածի՝

  • Վերնագրում` «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համայնքի» բառով.
  • 1-ին մասի 2-րդ պարբերության 1-ին նախադասության մեջ «Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «մյուս համայնքների» բառերով, իսկ 3-րդ նախադասության մեջ «Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «Այս համայնքների» բառերով.
  • 2-րդ մասում «Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «մյուս համայնքների» բառերով, իսկ «համապատասխանաբար Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «համապատասխան» բառով,
  • 3-րդ մասում՝

ա. 1-ին նախադասության «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համայնքի» բառով,

բ. 2-րդ կետում` «համապատասխանաբար Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «համապատասխան» բառով,

գ. 4-րդ կետում` «համապատասխանաբար Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «համապատասխան» բառով,

դ. 7-րդ կետում «2 000-ապատիկի» բառը փոխարինել «1500-ապատիկի» բառով:

 

Հոդված 77. Օրենքի 131-րդ հոդվածի 1-ին մասում «Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել  «մյուս համայնքների» բառերով:

 

Հոդված 78. Օրենքի 28-րդ գլխի վերնագրում վերնագրում « ԵՐԵՎԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ» բառերը փոխարինել « ՀԱՄԱՅՆՔԻ» բառով:

 

Հոդված 79Օրենքի 136-րդ հոդվածում`

  • Վերնագրում և 2-րդ մասում «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համայնքի» բառով.
  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Համայնքի ավագանու անդամի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցման պահից: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները համայնքի ավագանու անդամի թեկնածուի վրա տարածվում են մինչև համապատասխան համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև դատական ակտի ընդունումը:»:

 

Հոդված 80Օրենքի 137-րդ հոդվածի վերնագրում «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել  «Համայնքի» բառով:

 

Հոդված 81. Օրենքի 29-րդ գլխի վերնագրում «, ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ» բառերը փոխարինել «ԵՎ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ» բառերով:

 

Հոդված 82. Օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասում «30» թիվը փոխարինել «50» թվով:

 

Հոդված 83Օրենքի 139-րդ հոդվածում՝

  • Վերնագրում «Երևանի, Գյումրուև Վանաձորի» բառերը փոխարինել «Համայնքի» բառով.
  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված նպատակների համար իրավունք ունեն ծախսելու նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 30 000-ապատիկը չգերազանցող գումար:»:

 

Հոդված 84Օրենքի 141-րդ հոդվածի.

  • Վերնագրում «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համայնքների» բառերով.
  • 2-րդ մասի 1-ին պարբերությունում «Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «մյուս համայնքների» բառերով, իսկ 1-ի, 3-րդ, 4-րդ կետերում «Գյումրու և Վանաձորի » բառերը փոխարինել «Համապատասխան համայնքի» բառերով.
  • 3-րդ մասի 1-ին պարբերությունում «6» թիվը փոխարինել «4» թվով, «8» թիվը  «6» թվով, իսկ 2-րդ պարբերությունում «6 (8)» թվերը փոխարինել  «4 (6)» թվերով.
  • 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 6-րդ մասի 3-րդ և 4-րդ պարբերություններում «Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «մյուս համայնքների» բառերով.
  • 8-րդ մասի 1-ին պարբերությունում`«25» թիվը փոխարինել «30» թվով:

 

Հոդված 85Օրենքի 142-րդ հոդվածի վերնագրում «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համայնքների» բառով:

 

Հոդված 86. Օրենքի 144-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 87. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները վերանշանակվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի արդյունքների ամփոփումը կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութերի կամ առարկաների) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը,»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 40.7-րդ հոդվածի 2-րդ մասում «ռադիոընկերությամբ)» բառից հետո լրացնել « և կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), թեկնածուներինկամ հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմեր վճարովի եթերաժամանակ տրամադրող այլ լրատվամիջոցներով» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 40.9-րդ հոդվածի 2-րդ մասում «ռադիոյով» բառից հետո լրացնել «, առցանց լրատվամիջոցով» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «Գյումրի և Վանաձոր» բառերը փոխարինել «70 հազարից ավել մշտական բնակչությամբ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ» բառերը փոխարինել «70 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՄԲ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասում «արգելվում են» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031