Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին, ու նա թույլ տվեց տակտիկական մի քանի սխալ. «Ազգ»

Հոկտեմբեր 06,2018 10:47

Երեքշաբթի օրվա բուռն զարգացումները սակայն ցույց տվեցին, որ ընդդիմությունը բնավ պատրաստ չէ անձնատուր լինելու առաջարկին եւ դեռեւս ի վիճակի է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, առնվազն հետաձգելով մահապատժի ժամը:

Կանոնադրական փոփոխություն մտցնելու այդ քայլը, իմ տպավորությամբ, նախատեսված չէր Փաշինյանի կողմից: Եվ նրա ներվերը տեղի տվեցին ու նա թույլ տվեց, դարձյալ իմ տպավորությամբ, տակտիկական մի քանի սխալ: Առաջին՝ դեկտեմբեր ամիսը խորհրդարանական ընտրությունների պարտադիր ժամկետ նշանակելով: Երկրորդ՝ խորհրդարանական երեք կուսակցություններից իր իսկ դեմ՝ «հակահեղափոխական» կարգախոսի տակ կուռ ճակատ հարդարելով: Երրորդ՝ ավելորդ անգամ զորաշարժի ենթարկելով իր զինանոցի հզորագույն զենքը՝ ժողովրդի ամենաակտիվ զանգվածին: Թեեւ իսկապես տպավորիչ էր ընդամենը 10-15 րոպեում նման բազմությանը խորհրդարանի շրջաբակ բերելը, նաեւ նրանցից ամենաակտիվներին խորհրդարան մուտք գործելու ախորժակը զսպելու Փաշինյանի կարողությունը, սակայն կարծում եմ՝ հումպետս վատնվեց այդ զորաշարժը, որը բացի ուժի ցուցադրությունից, ոչինչ չտվեց այսպես կոչված հեղափոխությանը:

(Այստեղ չեմ ուզում արտահայտվել ո՛չ այդ գիշեր պատահած մի շարք՝ երկկողմանի ստահակությունների, ո՛չ կանոնադրական փոփոխությունը վավերացնող պատգամավորների անվանացանկը հրապարակելու հրամանի, ո՛չ էլ կառավարության հինգ անդամների հրապարակային պաշտոնազրկման տեսարանի մասին, որն իմ պատմաբան ընկերներիցս մեկին հիշեցրել էր «պուտչից» հետո նախագահ Բորիս Ելցինի նմանօրինակ քայլը):

Այո, դիրքերը հիմա մնում են նույնը. հակադիր ուժերը լրիվ, կամ գրեթե լրիվ զինավորված խրամատավորվել են միմյանց դեմ: Վարչապետը պահանջում է խաղի իր կանոններով եւ իր հայտարարած ժամկետում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրությունները՝ նույնիսկ անտեսելու գնով սեփական խոստումները ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին, իսկ այսպես կոչված «հակահեղափոխականները» մերժում են անձնատուր լինել, նույնիսկ սպառնալով հակահարված հասցնել վարչապետի սեփական թեկնածու առաջադրելու խաղադրույքով: Իսկ երկու կողմերը միասին, այս եւ այն կողմից, պատրաստվում են գնդակը տեղափոխել հանրապետության նախագահի դաշտ:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «մահապատիժ» բառը տեսնելէ ետք, անիմաստ է կարդալ մնացեալը

    եթէ հաւակնութիւնը ունիք բանականութեան վրայ հիմնուած, լուրջ բան մը ըսելու, բարեհաճեցէք անոր համեմատ բառապաշար գործածել

    դուք ալ, Ձեր վարչապետն ալ, իրենք զիրենք զարգացած համարող իր բոլոր lemming-ներն ալ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031